Փետրվարի 18-ին նախարար Վահան Քերոբյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ-ի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզերի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Հանդիպման հիմնական նպատակն էր ծանոթանալ գյուղացիական միությունների գործունեությանը և քննարկել վերջիններիս կողմից իրականացվող գործառույթների շրջանակի հնարավոր ընդլայնումը, որի արդյունքում յուրաքանչյուր մարզի ներկայացուցիչ կգույքագրի համայքներում առկա գյուղատնտեսական խնդիրներն ու ֆերմերիների առաջարկները, և կներկայացնի նրանց շահերը։
Նախարարը մասնակիցներին ներկայացրել է այն հիմնական նախագծերն ու ծրագրերը, որոնք միտված են աջակցելու գյուղացիական տնտեսություններին։ Մասնավորապես, խոսվել է ԵԱՏՄ երկրներից տավարի և խոզի մսի ներմուծման քվոտայի մասին, որը հնարավորություն է տալիս ներմուծումն իրականացնել գործող մաքսատուքից ավելի ցածր դրույքաչափով, սակայն Հայաստանն արդեն երկրորդ տարին է չի օգտվում այդ արտոնությունից՝ տեղական ֆերմերային տնտեսություններին աջակցելու նպատակով։
Նախարարը նաև ընդգծել է հողային բարեփոխումների կարևորությունը, ինչը կբարելավվի գյուղացիական տնտեսությունների կառուցվածքն ու հողօգտագործման ձևերը։ Նա նաև կարևորել է ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման պետական ծրագիրը, որի արդյունքում տնտեսվարողները կկարողանան ապահովագրել իրենց կենդանիներին։ Այս ծրագրերը հավանության են արժանացել ներկաների կողմից։
Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպության անդամները ներկայացրել են իրենց մարզերում առկա գյուղատնտեսական խնդիրները՝ սերմնացուի, պարատանյութերի, թունաքիմկատների, գյուղմթերքի իրացման ու արտադրությունը ճիշտ կազմակերպելու վերաբերյալ։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ համատեղ աշխատանք իրականացնել գյուղացիական տնտեսություններին աջակցելու համար։