Վահան Քերոբյանը հանդիպել է «Գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներին

18 Փետրվարի, 2022

Փետրվարի 18-ին նախարար Վահան Քերոբյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ-ի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու մարզերի ներկայացուցիչների հետ։  Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Հանդիպման հիմնական նպատակն էր ծանոթանալ գյուղացիական միությունների գործունեությանը և քննարկել վերջիններիս կողմից իրականացվող գործառույթների շրջանակի հնարավոր ընդլայնումը, որի արդյունքում յուրաքանչյուր մարզի ներկայացուցիչ կգույքագրի համայքներում առկա գյուղատնտեսական խնդիրներն ու  ֆերմերիների առաջարկները, և կներկայացնի նրանց շահերը։   

Նախարարը մասնակիցներին ներկայացրել է այն հիմնական նախագծերն ու ծրագրերը, որոնք  միտված են աջակցելու գյուղացիական տնտեսություններին։  Մասնավորապես, խոսվել է ԵԱՏՄ երկրներից տավարի և խոզի մսի ներմուծման քվոտայի մասին, որը հնարավորություն է տալիս ներմուծումն իրականացնել գործող մաքսատուքից ավելի ցածր դրույքաչափով, սակայն Հայաստանն արդեն երկրորդ տարին է չի օգտվում այդ արտոնությունից՝ տեղական ֆերմերային տնտեսություններին աջակցելու նպատակով։  

Նախարարը նաև ընդգծել է հողային բարեփոխումների կարևորությունը, ինչը կբարելավվի գյուղացիական տնտեսությունների կառուցվածքն ու հողօգտագործման ձևերը։ Նա նաև կարևորել է ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման պետական ծրագիրը, որի արդյունքում տնտեսվարողները կկարողանան ապահովագրել իրենց կենդանիներին։ Այս ծրագրերը հավանության են արժանացել ներկաների կողմից։  

Հանդիպման ընթացքում հասարակական կազմակերպության անդամները ներկայացրել են իրենց մարզերում առկա գյուղատնտեսական խնդիրները՝ սերմնացուի, պարատանյութերի, թունաքիմկատների, գյուղմթերքի իրացման ու արտադրությունը ճիշտ կազմակերպելու վերաբերյալ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ համատեղ աշխատանք իրականացնել գյուղացիական տնտեսություններին աջակցելու համար։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00