Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի շնորհանդեսին

16 Փետրվարի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը փետրվարի 16-ին մասնակցել է «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում» ծրագրի շնորհանդեսին։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Ավստրիական զարգացման գործակալության (ADA) երևանյան գրասենյակի ղեկավար Կապեր Կլաուսը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանը, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) հիմնադրամի և շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ։

Ծրագիրը, որի տևողությունը 42 ամիս է, իրականացվելու է Հայաստանի բոլոր մարզերում CARD հիմնադրամի կողմից Ավստրիական զարգացման գործակալության ֆինասավորմամբ և նպատակ ունի աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համապետական ծրագրի առավել արդյունավետ իրականացմանը։ Նպատակն է հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավել կենդանիների հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։

Կարևորելով այս ծրագրի իրականացումը՝ Տիգրան Գաբրիելյանը նշել է․ «Հայաստանի Հանրպետության անկախացումից ի վեր հանրապետությունում չեն իրականացվել գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման և հաշվառման աշխատանքներ, մինչդեռ համակարգի ստեղծումը ռազմավարական առաջնահերթություն է ոչ միայն Հայաստանի Հանրապետութան, այլև տարածաշրջանի համար։ Առկա անասնագլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվությունը և կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողության սահմանումը առանցքային գործոն է կենդանական ծագման սննդամթերքի հետագծելիության ապահովման գործում, որին կարելի է հասնել միայն գյուղատնտեսական կենդանիների համարակալում և հաշվառում իրականացնելու միջոցով»։

ADA երևանյան գրասենյակի ղեկավար Կապեր Կլաուսը բարձր է գնահատել 2011 թվականից սկսած Հայաստանի և Ավստրիական զարգացման գործակալության միջև ձևավորված ակտիվ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ երկու երկրները միմյանց հետ փորձի փոխանակման միջոցով կարող են լավ արդյունքների հասնել։

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Նարեկ Հայրապետյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ներդրումը կբարձրացնի վերահսկողական գործընթացների արդյունավետությունը բոլոր ճյուղերում, մասնավորապես՝ կենդանիների առողջության ապահովման,  տեղաշարժի և պահման տարածքների, ինչպես նաև կենդանական ծագման մթերքների վերահսկողության մասով, ինչը շուկաներ մուտք գործելու հնարավորոթյոն կընձեռի արտադրողներին և կկանխի ոչ ապահով մթերքի շրջանառությունը։

Միջոցառման ընթացքում «ՀՀ-ում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրում ծրագրի» ղեկավար Նազելի Գրիգորյանը համառոտ ներկայացրել է ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքներն ու միջոցառումները, որոնք ներառում են փորձի փոխանակման այցեր և աշխատաժողովներ արտասահմանցի մասնագետների մասնակցությամբ, իրազեկման աշխատանքներ, անասնաբույժերի, ֆերմերների և պետաշխատողների ուսուցողական դասընթացներ։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00