Մեկնարկել է «Կանաչ աճը Հայաստանում ՓՄՁ-ների համար» ծրագիրը

09 Փետրվարի, 2022

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ մեկնարկել է «Կանաչ աճը Հայաստանում ՓՄՁ-ների համար» ծրագիրը:

Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել Հայաստանի ՓՄՁ-ների մրցունակությունը՝ բացահայտելով ավելի կանաչ աճի հնարավորությունները, և ավելի լավ կառավարել բնապահպանական ռիսկերը՝ աջակցելով Հայաստանի բնական կապիտալի և շրջակա միջավայրի պահպանմանը:

Հայաստանում կանաչ տնտեսությունը համարվում է աճի նոր շարժիչ։ ՀՀ Կառավարությունը   ձգտում է ապահովել, որ տնտեսությունը համապատասխանի բնապահպանական չափանիշներին, որպեսզի մնա կայուն, ճկուն և ապահով:

Կառավարության կողմից հաստատված 2020-2024 թթ․-ի ՓՄՁ զարգացման ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսվում է ՓՄՁ-ների կողմից օգտագործվող Կանաչ տեխնոլոգիաների աջակցության գործիքների քարտեզագրում և խթանում:

«Կանաչ աճը Հայաստանում ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել կանաչ աճի հնարավոր մեխանիզմների և սկզբունքների վերաբերյալ հետազոտություն, ներառյալ գենդերային հավասարության սկզբունքի կիրառմամբ, որը կարող է ներառվել Հայաստանում ՓՄՁ-ների կողմից իրականացվող բիզնես գործունեության մեջ: Կիրականացվի նաև  Հայաստանում ՓՄՁ-ներում կանաչ տնտեսության սկզբունքների ինտեգրման հիմնախնդիրների մանրակրկիտ վերլուծություն: Նախատեսվում են նաև առաջարկություններ ճանապարհային քարտեզի վերաբերյալ, թե ինչպես իրականացնել կանաչ աճի մեխանիզմների և սկզբունքների ինտեգրումը և կանաչ ֆինանսների հասանելիությունը Հայաստանում ՓՄՁ-ների շրջանում:

Գործարարության աջակցման գրասենյակը կանոնակարգում է ծրագիրը` ներգրավելով  փորձագետների թիմ՝ Հայաստանում ՓՄՁ-ների համար գործողությունների ծրագիր մշակելու համար։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է՝

- Բացահայտել և քարտեզագրել Հայաստանի ՓՄՁ-ների համար գոյություն ունեցող կանաչ ֆինանսավորման գործիքները,

- Հայաստանի ՓՄՁ-ների կանաչ աճի ինտեգրման համար ճանապարհային քարտեզ և գործողությունների պլանի մշակում, ներառյալ գենդերային հավասարության ապահովմանն                  ուղղված քայլերը:

- Հայաստանի ՓՄՁ-ների համար առաջարկությունների ներդրում` իրենց բիզնես գործունեության մեջ կանաչ աճի մեխանիզմների կառուցվածքային ինտեգրման վերաբերյալ:

- Հայաստանի յուրաքանչյուր մարզում դասընթացների անցկացում, որոնք ունեն աճի ամենաբարձր հնարավորությունները, եթե կանաչ աճի մեխանիզմները ինտեգրվեն իրենց բիզնես          գործունեության մեջ.

Ծրագրի ազդեցությունը չափելի կդառնա Հայաստանում ՓՄՁ-ների համար գործողությունների ծրագիր մշակմամբ, որն ուղղված կլինի բացահայտելու և բացելու ավելի կանաչ աճի հնարավորությունները՝ կլիմայի հետ կապված ռիսկերի ավելի լավ կառավարման, կանաչ անցումային հնարավորությունների և կանաչ ֆինանսավորման ներդրման միջոցով:

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00