Երևանում կայացել է հայ-ավստրիական խոշոր գործարար համաժողով

03 Փետրվարի, 2022

Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում Երևանում փետրվարի 3-ին կազմակերպվել է B2G և B2B ձևաչափով հայ–ավստրիական գործարար համաժողով, որին մասնակցել են երկու երկրների գործարար համայնքի ավելի քան 100-ից ավելի ներկայացուցիչներ:

Համաժողովին իր ողջույնի խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ հայ-ավստրիական գործարար համաժողովը հնարավորություն կընձեռի հանգամանալից ծանոթանալ երկու երկրների ներդրումային հնարավորություններին և կնպստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ գործարար կապերի հաստատմանը։

Գործարար համաժողովին ելույթ են ունեցել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը։

«Այս համաժողովն իսկապես հրաշալի առիթ է հայ-ավստրիական տնտեսական հարաբերություններում առկա մակարդակը ֆիքսելու, այն ավելի խորացնելու, փոխշահավետ նոր գործարար կապեր հաստատելու և, ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները նոր որակի բերելու համար։ Մենք հնարավորություն ունենք ուղենշել տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացմանն ուղղված մեր քայլերը և այս տեղանկյունից մեծապես ողջունելի է տարբեր ոլորտներ ներկայացնող ավստրիական ընկերությունների մասնակցությունն այս համաժողովին», - ողջունելով գործարար համաժողովի մասնակիցներին՝ նշել է Արարատ Միրզոյանը։

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ապահովվեն անհրաժեշտ բարենպաստ միջավայրը, որտեղ տնտեսական հարաբերություններն ու բիզնես կապերը կարող են իրենց հարմարավետ զգալ։

Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը իր ելույթում կարևորել է հայ-ավստրիական նման խոշոր գործարար համաժողովի կազմակերպումը։ «Մենք, քաղաքական գործիչներս, կարող ենք միայն դռներ բացել, միայն օրակարգեր ձևավորել, կարող ենք հետաքրքրվածություն առաջացնել, սակայն ի վերջո բիզնեսները, ընկերությունները պետք է առաջնագծում լինեն և զարգացնեն այս հարաբերությունները և կարծում եմ այս միջոցառումը նրանց համար շատ ոգևորիչ հնարավորություն է»։

Համաժողովի ընթացքում ավստրիացի գործարարներին «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ շնորհանդես:

Գործարար համաժողովի շրջանակում հայկական և ավստրիական կողմերի միջև ստորագրվել է երկու հուշագիր։

Առաջին` փոխըմբռնման հուշագիրը, ստորագրվել է "Myler Mountain Resort" և "Doppelmayr Seilbahnen" ընկերությունների միջև, որով "Doppelmayr Seilbahnen" ընկերությունը 2022 թվականի ընթացքում կմատակարարի ճոպանուղու կաբելային խցիկներ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ համայնքում լեռնադահուկային համալիրի կառուցման նախագծի շրջանակում:

«Սա կարևոր ներդրումային ծրագիր է մեզ համար և մենք ուրախ ենք, որ այս հուշագրի ստորագրմամբ արդեն անցում ենք կատարում նախագծի իրագործման գործնական քայլերին. լիահույս եմ, որ մենք շուտով կունենանք նոր լեռնադահուկային համալիր Հայաստանում», – նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը:

Երկրորդ՝ համագործակցության մասին հուշագրով, «International Power Corporation» և «Voith Hydro» ընկերությունները նախատեսում են համագործակցել Սևան-Հրազդան կասկադի վերականգնման ուղղությամբ։ Հուշագրի պայմաններն ու մանրամասները կողմերը նախատեսում են քննարկել ավելի ուշ։ 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00