Նախարար Վահան Քերոբյանը հունվարի 27-ին հանդիպում է ունեցել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարը կարևորել է Էկոնոմիկայի նախարարության և ԱԱՊ-ի գործակցությունը՝ ուղղված գործարար միջավայրի բարելավմանը։
ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը իր բացման խոսքում համառոտ ներկայացրել է ԱԱՊ-ի առաջ ծառացած խնդիրներն ու դրանց լուծման իրենց առաջարկները։
Հանդիպման ընթացքում գույքագրվել են տնտեսական այն բոլոր ուղղությունները, որոնց շրջանակներում հնարավոր է համագործակցել։ Շեշտադրվել են հատկապես արտահանմանն առնչվող խնդիրերը։
Նախարարն այս հարցի առնչությամբ կարևորել է ‹‹Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության›› աշխատանքը, ինչպես նաև հավելել, որ նախարարությունում նախատեսվում է արտահանման գործընթացներով զբաղվող վարչություն ստեղծել։ Նախարարը նշել է նաև աշխարհի հետ երկաթուղային կապի նվերականգնման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանի տնտեսությունը մրցունակ դարձնելուն։
ԱԱՊ ներկայացուցիչներն առաջարկեցին իրենց մասնակցությունը ազգային ցուցահանդես կազմակերպելու հարցում։ Առաջիկայում նրանք ցուցահանդեսի անցկացման հետ կապված իրենց նախագիծը կներկայացնեն նախարարություն, որը կդրվի քննարկման։
Ներկաները ողջունեցին նաև Կառավարության նիստում այսօր հաստատված հողային օրենսգրքում կատարված փոփոխությունը․ դա ևս տնտեսության զարգացման մեջ խոշոր ձեռքբերում համարելով։