Առևտրաարդյունաբերական պալատի հետ քննարկվել է համագործակցության թեմաների լայն շրջանակ

31 Հունվարի, 2022

Նախարար Վահան Քերոբյանը հունվարի 27-ին հանդիպում է ունեցել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարը կարևորել է Էկոնոմիկայի նախարարության և ԱԱՊ-ի գործակցությունը՝ ուղղված գործարար միջավայրի բարելավմանը։

ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը իր բացման խոսքում համառոտ ներկայացրել է  ԱԱՊ-ի առաջ ծառացած խնդիրներն ու դրանց լուծման իրենց առաջարկները։

Հանդիպման ընթացքում գույքագրվել են տնտեսական այն բոլոր ուղղությունները, որոնց շրջանակներում հնարավոր է համագործակցել։ Շեշտադրվել են հատկապես արտահանմանն առնչվող խնդիրերը։

Նախարարն այս հարցի առնչությամբ կարևորել է ‹‹Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության›› աշխատանքը, ինչպես նաև հավելել, որ նախարարությունում նախատեսվում է արտահանման գործընթացներով զբաղվող վարչություն ստեղծել։ Նախարարը նշել է  նաև  աշխարհի հետ երկաթուղային կապի նվերականգնման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին կնպաստի  Հայաստանի տնտեսությունը մրցունակ դարձնելուն։  

ԱԱՊ ներկայացուցիչներն առաջարկեցին իրենց մասնակցությունը ազգային ցուցահանդես կազմակերպելու հարցում։ Առաջիկայում նրանք ցուցահանդեսի անցկացման հետ կապված իրենց նախագիծը կներկայացնեն նախարարություն, որը կդրվի քննարկման։

Ներկաները ողջունեցին նաև Կառավարության նիստում այսօր հաստատված հողային օրենսգրքում կատարված փոփոխությունը․ դա ևս տնտեսության զարգացման մեջ խոշոր ձեռքբերում համարելով։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00