Արագածոտնի մարզում տեղի է ունեցել հայկական ժամանակակից շարժական չորանոցի և արևային կայանների բացման արարողությունը

06 Դեկտեմբերի, 2021

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը դեկտեմբերի 6-ին այցելել են Արագածոտնի մարզ՝ «Արեգի» չիր արտադրող ընկերության գործունեությանն ու պետաջակցության ծրագրերի շրջանակում վերազինման գործընթացին ծանոթանալու նպատակով։

Շրջայցի ընթացքում Վահան Քերոբյանն ու Արման Խոջոյանը մասնակցել են ժամանակակից շարժական չորանոցի բացման արարողությանը։ Ընկերության համահիմնադիր Հայկ Հարությունյանի խոսքով, չորանոցն ամբողջությամբ նախագծված ու արտադրված է Հայաստանում և աննախադեպ է իր տեխնոլոգիական լուծումներով։ Չորանոցն իրենից ներկայացնում է ծովային կոնտեյներ, որի վրա տեղակայված են վերականգնվող էներգիայի և էներգախնայողական տարբեր տեխնոլոգիաներ։ Տանիքին տեղադրված է արևային ջրատաքացման համակարգ, ներսում՝ ջերմային պոմպ և էլեկտրական տաքացուցիչներ, տարողությունը՝ մինչև 10 տոննա թարմ միրգ։ Մեկ չորանոցը կարող է արտադրել տարեկան 50-ից 100 տոննա չիր։

Հայկ Հարությունյանը տեղեկացրել է, որ շուտով կսկսվի այսպիսի չորանոցների հոսքագծային արտադրությունը։

Ընկերության համահիմնադիրներ Հայկ Հարությունյանի և Արմեն Ղարիբյանի ուղեկցությամբ՝ նախարարը եղել է նաև նորագույն սարքավորումներով վերազինված չրերի արտադրության և փաթեթավորման արտադրամասերում, ծանոթացել այստեղ ներդրված սարքավորումներին։ Գործունեության ընդլայնման և վերազինման նպատակով ընկերությունն օգտվել է նաև գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և ՀՀ ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերից։

Այնուհետև ընկերությունում նախարարը մասնակցել է 6100 կՎտ դրվածքային հզորությամբ «Բարև Արև-1» արևային ֆոտովոլտայիկ կայանի բացման արարողությանը։ Կայանը հագեցած է արևին հետևող համակարգով, պտտվող համակարգերը զինված են արհեստական բանականությամբ, ավանդական կամ ֆիքսված կոնստրուկցիաների հետ համեմատ՝ ներդրված կայանը արտադրում է 30-40% ավել էլեկտրաէներգիա։

«Բարև Արև-1» կայանից 3 կմ հեռավորության վրա հիմնվել է գրեթե նույն հզորությամբ «Բարև Արև-2» կայանը։

«Գովելի է, որ հայկական չիր արտադրողները զբաղվում են ոչ միայն չրերի արտադրությամբ, այլև չրագործական նոր տեխնոլոգիաների ստեղծմամբ։ Մենք պատրաստ ենք օժանդակել նմանատիպ ընկերություններին՝ վաճառել իրենց արտադրանքն ու տեխնոլոգիաները թե՛ ներքին և թե՛ արտաքին շուկաներում», - ամփոփելով այցի արդյունքները՝ նշել է Վահան Քերոբյանը։

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00