Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտում զբաղված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումն է: Ծրագրով տոկոսադրույքների սուբսիդավորմամբ վարկերի նպատակները դասակարգվում են ըստ հետևյալ ուղղությունների`
Յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի՝ մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 1,8 մլրդ ՀՀ դրամը (սպանդանոցների համար հաշվարկվում է սպանդանոցի մակերեսով՝ 15 մ2 մակերեսի համար ոչ ավելի, քան 2.0 մլն դրամ հաշվարկով, իսկ շարժական սպանդանոցի համար՝ ոչ ավելի, քան 5.0 մլն դրամ), մարման ժամկետը՝ առավելագույնը մինչև 1 տարին, իսկ մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 2-3 ամիսը:
Ֆինանսական կառույցը վարկը հաստատելուց և վարկի ու վարկի ապահովման միջոցների պատշաճ իրավական ձևակերպումներից հետո վարկառուի կողմից ներկայացված բերքի գնումը հավաստող փաստաթղթի հիման վրա տասնօրյա ժամկետում հանձնված բերքի արժեքը փոխանցում է բերքը վաճառողի հաշվեհամարին:
ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 175-Լ որոշմամբ՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը, տրամադրվող նպատակային վարկերը, պետական սուբսիդավորման արդյունքում, տնտեսվարողներին հասանելի կլինեն տարեկան 0 % տոկոսադրույքով:
Ծրագրից օգտվելու ուղեցույց
Ծրագրին մասնակցող ֆինանսական կառույցների ցանկ
Բերքի գնման պայմանագրի օրինակելի ձև
Կաթի գնման պայմանագրի օրինակելի ձև
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել.
Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչություն, 011 597 254, 011 524 610 հեռախոսահամարով:
Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչություն, 011 530 333, 011 597 184 հեռախոսահամարով: Պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչություն՝ 011 235 471, 011 230 180