Էկոնոմիկայի փոխնախարար Արշակ Ասլանյանը և Հայաստանում Թաիլանդի դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը քննարկել են համագործակցության հնարավորությունները

26 Նոյեմբերի, 2021

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը նոյեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Թաիլանդի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Սասիվատ Վոնգսինսավատի գլխավորած պատվիրակությանը։  

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության պատվավոր հյուպատոս Հռիփսիմե Մկրտչյանը։

Ողջունելով Թաիլանդի նորանշանակ դեսպանին և նրա գլխավորած պատվիրակության անդամներին՝ Արշակ Ասլանյանը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհաջողվի առաջընթաց գրանցել Հայաստանի և Թաիլանդի առևտրատնտեսական կապերի ամրապնդման հարցում։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը համառոտ ներկայացրել է հյուրերին Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունը, տնտեսության զարգացման առաջնահերթությունները և գերակա ոլորտները, մեր երկրի գործարար միջավայրը և  ներդրումային հնարավորությունները։  Նա առաջարկել է քննարկել  համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորությունը և համատեղ աշխատանք իրականացնել երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն ավելացնելու նպատակով՝ օգտագործելով Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության հնարավորությունները։

Դեսպան Սասիվատ Վոնգսինսավատը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հայտնել իր երկրի  հետաքրքրվածությունը՝  ակտիվացնելու Հայաստանի հետ տնտեսական կապերը։ Նա առաջարկել է համատեղ աշխատել այն ուղղություններով, որտեղ կան համագործակցության լայն հնարավորություններ և, մասնավորապես, նշել ոսկերչության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները՝ շեշտելով հայերի հմտությունները և համբավը ոսկերչական գործում։ Թաիլանդի դեսպանը հավելել է, որ զբոսաշրջիկների հոսքի ավելացումը կարող է նպաստել  Հայաստանում թայլանդական ներդրումների ավելացմանը։ 

Սասիվատ Վոնգսինսավատը հետաքրքրվել է նաև թվային տնտեսություն հիմնելու Հայաստանի տեսլականով և դրան ուղղված քայլերով, ինչպես նաև Հայաստանի տեխնիկական և ինժեներական կրթական համակարգով։ Դեսպանը նշել է նաև, որ կա հետաքրքրվածություն թաիլանդական շուկայում հայականան գինու և կոնյակի ներկայացվածությամբ և  առաջարկել համագործակցել այս ոլորտներում ևս։

Էկոնոմիկայի փոխնախարարն, իր հերթին, առաջարկել է փոխանակել Հայաստանի և Թաիլանդի ոսկերչական ընկերությունների կոնտակտային տվյալները և հիմք ստեղծել վերջիններիս համագործակցության համար։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել փոխանցել հայկական գինեգործական և կոնյակագործական ընկերությունների տվյալները և խնդրել թաիլանդական կողմին տրամադրել գինու և կոնյակի ներկրմամբ զբաղվող ընկերությունների տվյալները։

Զրույցի ընթացքում Թաիլանդի պատվիրակությունը ընդգծել է բիզնես անելու համար աշխարհում ամենանպաստավոր պայմաններ ունեցող երկրների ցանկում Հայաստանի ներառված լինելու հանգամանքը և հետաքրքրվել երկրում գործող ընթացակարգերով, որոնց կիրառումը նպաստել է այդ ցուցակում Հայաստանի բարձր դիրք զբաղեցնելուն։

Բիզնեսի համար բարենպաստ պայմանների շարքում Արշակ Ասլանյանն առանձնացրել է Հայաստանում գործող հարկային արտոնությունների տրամադրման հնարավորությունները, կոռուպցիայի դեմ տարվող համակարգված պայքարը և բիզնեսի հիմնման հեշտացված ընթացակարգերը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են համագործակցել քննարկած բոլոր կետերի շուրջ։

 

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00