Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանում հողային բարեփոխումների իրականացմանը նվիրված միջազգային համաժողովին

09 Նոյեմբերի, 2021

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 8-ին մասնակցել է «Հողային բարեփոխումների օրակարգի ձևավորում Հայաստանում. հողերի չօգտագործման մարտահրավերը և գյուղատնտեսական ներուժը ֆերմերային կառույցների բարելավման միջոցով հզորացնելու հնարավորությունը» խորագրով միջազգային համաժողովին:

Միջոցառմանը նաև մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը և Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության հարցերով խորհրդական-նախարար Ֆրենկ Հեսսը։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հողերի չօգտագործման խնդրի լուծման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում՝ գյուղացիական տնտեսությունների բարելավման ու հողօգտագործման ձևերի կատարելագործման ուղղությամբ․

«Այսօր Հայաստանում վարելահողերի 50%-ից պակասն է փաստացի մշակվում, և կառավարության նպատակն է հողային բարեփոխումների արդյունքում 5 տարի անց այդ ցուցանիշը հասցնել 70%-ից ավելիի, գրեթե կրկնապատկել միջին գյուղացիական տնտեսության եկամուտների չափը, շեշտակի բարձրացնել գյուղատնտեսության արտադրողականությունը և հնարավորություն տալ, որ ինստիտուցիոնալ ներդրողները կարողանանան մուտք գործել ոլորտ և հետաքրքրված լինեն այս ոլորտով։ Մեր հողային բարեփոխման հիմքում ընկած է գաղափարը՝   ստեղծելու  այնպիսի միջավայր, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ կկարողանան օգուտ ունենալ և կշարունակեն զբաղվել այդ գործով», - նշել է Վահան Քերոբյանը։

Հայաստանում ՊԳԿ ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն իր խոսքում նշել է․ «Համաժողովի նպատակն է պետական և ոչ պետական դերակատարների շրջանում մեծացնել հողային բարեփոխումների օրակարգի հիմքերի վերաբերյալ իրազեկման մասշտաբները, նպաստել քաղաքական երկխոսության զարգացմանը և որոշել հետագա անելիքները։ Չափազանց կարևոր է երկխոսության մեջ ներգրավել միջազգային զարգացման կազմակերպություններին և ձեռք բերել  համաձայնություն՝ հողային բարեփոխումների օրակարգի շուրջ համագործակցության ու գործընկերության վերաբերյալ»։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը միջոցառման ընթացքում հանդես է եկել «ՀՀ-ում հողային բարեփոխումների անհրաժեշտությունը և հայեցակարգային մոտեցումները» վերնագրով զեկույցի ներկայացմամբ։  Մասնավորապես, ելույթում նշվել է, որ հողային բարեփոխումների շրջանակում 2020 թվականին ընդունվել է հայեցակարգ, որով նախատեսված միջոցառումների մի մասն արդեն իրականացվել են։ Զեկույցում Արման Խոջոյանը նաև անդրադարձել է հայեցակարգի շրջանակում իրականացված օրենսդրական փոփոխություններին, որոնք վերաբերում են հողի նպատակային նշանակության փոփոխմանը և չօգտագործվող հողերի դասակարգման չափանիշներին։

Արման Խոջոյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են մոտ 2043 հազ. հա, որից շուրջ 51%-ը արոտավայրեր են, իսկ վարելահողերը կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերի 22%-ը։ Փոխնախարարը նշել է, որ վարելահողերի օգտագործման մակարդակն ավելի բարձր է հատկապես Արարատի և Արմավիրի մարզերում, մինչդեռ Գեղարքունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերում այդ ցուցանիշը դեռ ցածր է։ Միաժամանակ, Արման Խոջոյանն ընդգծել է, որ  վարելահողերի օգտագործման ավելացման խնդիրն առկա է հանրապետության բոլոր մարզերում։ 

Միջոցառման ընթացքում պետական մարմինների, գիտակրթական շրջանակների, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և ոլորտի փորձագետները քննարկել են Հայաստանում հողերի չօգտագործման հիմնախնդիրի լուծման ուղիները և գյուղացիական տնտեսությունների կառուցվածքը բարելավելու հնարավորությունները։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում ընթանում է հողային բարեփոխումների օրակարգի վերաբերյալ ազգային համաձայնության ձևավորման գործընթաց։ Հողային բարեփոխումներին միտված ազգային համաժողովն այս գործընթացի շարունակությունն է:

Համաժողովը կխթանի համագործակցությունն ու համակարգումը, ինչպես նաև կնպաստի Հայաստանում հողային բարեփոխումների շարունակական գործընթացի բարձր մակարդակի հանձնառությանը։

2019 թ. նոյեմբերին ՊԳԿ-ն մեկնարկել է հողերի կառավարման գործիքների և ինստիտուցիոնալ դաշտի ստեղծման տեխնիկական աջակցության ծրագիր՝ աջակցելու ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը կարգավորիչ դաշտի ձևավորման և հողերի կառավարման գործիքակազմի ներդրման հարցերում։ Նպատակը՝ գյուղատնտեսական հողերի չօգտագործման հիմնախնդրի լուծումն էր և գյուղացիական տնտեսությունների կառուցվածքի բարելավումը՝ նվազեցնելով հողերի մասնատվածությունը՝ խթանելով կամավոր հիմունքներով գյուղացիական տնտեսությունների խոշորացման գործընթացը։

Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00