Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկին

22 Հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 22-ին նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արշակ Ասլանյանը։

Դեսպան Կունյուկը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և ընդգծել նախարարի ներդրումը Հայաստանից արտահանման ցուցանիշների գրանցած աճի գործում։

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ հարցեր, մտքեր են փոխանակվել երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման, տարբեր ոլորտներում համատեղ նախաձեռնությունների հեռանկարների շուրջ։

Նախարար Քերոբյանը դեսպան Կոնյուկին տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է Զբոսաշրջության կոմիտեի գլխավորությամբ հայկական զբոսաշրջային ընկերությունների այցը Բելառուս՝ ուսումնասիրելու Բելառուսի զբոսաշրջային գրավչությունը։ Այցի նպատակն է ամրացնել երկու երկրների միջև զբոսաշրջային կապը, ինչը կարող է նաև նպաստել երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը։

Բելառուսի դեսպանն առաջարկել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը կազմակերպել ընթացիկ տարվա նոյեմբերին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում։

Նախարարը ողջունել է դեսպանի առաջարկը և իր հերթին առաջարկել նիստի օրակարգում ներառել գյուղատնտեսությանը, արտահանմանը, ներմուծմանն ու գործարար միջավայրին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ տնտեսական համագործակցության զարգացումը, նաև հավելել, որ  Հայաստանի և Բելառուսի միջև առևտրաշրջանառության զարգացման մեծ ներուժ է տեսնում՝ առաջարկելով առաջիկայում կազմակերպվող նիստին քննարկել նաև այն խնդիրները, որոնք այժմ խոչընդոտում են առևտրաշրջանառության ծավալների աճին։

Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել  նախատեսվող միջկառավարական հանձնաժողովի պատվիրակության կազմում ներգրավել նաև երկու երկրների գործարար համայնքի ներկայացուցիչներին՝ նախապես համապատասխանեցնելով միևնույն հետաքրքրություններ ունեցող ընկերությունների շրջանակը։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00