Վահան Քերոբյանը մասնակցել է «ՊանԱրմենիան Էքսպո-2021» 12-րդ միջազգային բազմաբնույթ ցուցահանդես-ֆորումի բացմանը

08 Հոկտեմբերի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 8-ին YerevanExpo ցուցահանդեսային համալիրում մասնակցել է «ՊանԱրմենիան Էքսպո-2021» 12-րդ միջազգային ցուցահանդես-ֆորումի բացման արարողությանը։

Ցուցահանդեսին մասնակցում են տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 120 կազմակերպություններ Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իրանից և այլ երկրներից։ Էքսպոյի նպատակն է բացահայտել Հայաստանի տնտեսական ներուժը, նպաստել հայրենական արտադրանքի ճանաչելիության և պահանջարկի բարձրացմանն ու արտահանման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի և արտերկրների միջև համատեղ գործարար և ներդրումային ծրագրերի իրականացմանը։

Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում կկազմակերպվեն նաև B2B հանդիպումներ։

Ողջունելով ցուցահանդեսի կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ Վահան Քերոբյանը նշել է․ «Հայաստանի կառավարությունն ընդունել է 2021-2026 թթ․ նոր ծրագիրը, համաձայն որի մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի կառուցենք բարձր արտադրողականությամբ, արտահանմանը միտված նորարարական տնտեսություն։ Էկոնոմիկայի նախարարությունն այժմ պատրաստում է ծրագրեր, որոնք կխթանեն ներդրումները, կհեշտացնեն ֆինանսական միջոցների հասանելիությունը, կխթանեն արտահանումն ու նորարարությունը, արտադրողականության բարձրացումը և թվային տեխնոլոգիաները։ Պետությունը կանգնած է արտադրողների կողքին և անելու է ամեն ինչ նրանց աջակցելու համար»։

Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են՝ առողջապահություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, սննդարդյունաբերություն, ավտոմոբիլային արդյունաբերություն, բեռնափոխադրումներ, խնամքի միջոցներ, կաշվե արդյունաբերություն, ծառայություններ, տեքստիլ, տեխնիկա, (կենցաղային, շինարարական), ոսկերչություն, զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարություն և կահույք։

Վահան Քերոբյանը ցուցահանդեսի կազմակերպիչների ուղեկցությամբ շրջել է տաղավարներով, ծանոթացել ցուցահանդեսին մասնակցող արտադրողների հետ, որոշների բարձրացրած խնդիրների հնարավոր լուծման համար նշանակել հանդիպումներ վերջիններիս հետ։ Նախարարը նաև արտադրողներին խորհուրդներ է տվել աշխատանքի ճիշտ կազմակերպման և բիզնեսի ընդլայնման համար։ 

Նախարարը ցուցահանդեսի մասնակիցներին մաղթել է արդյունավետ և ակտիվ աշխատանք և նոր գործարար կապերի հաստատում։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00