Heritage Foundation տնտեսական ազատության ինդեքսի համաձայն՝ 2021 թվականին Հայաստանը 178 երկրների շարքում զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ բարելավելով իր դիրքը 2 դիրքով:
Հայաստանի տնտեսական ազատության մակարդակը գնահատվում 71,9 միավոր 100-ից՝ բարելավելով մակարդակը 1,3 միավորով:
Ամենաազատական տնտեսություն ունեցող երկրների հնգյակում են Սինգապուրը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան և Իռլանդիան: Հարևան երկրներից Վրաստանը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը, Ադրբեջանը 38-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 76-րդ, Իրանը` 168-րդ։
Նշենք, որ ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանն առաջատար դիրքերում է, մասնավորապես՝ Բելառուս՝ 95-րդ, Ղազախստան՝ 34-րդ, Ղրղստան՝ 78-րդ, Ռուսաստան՝ 92-րդ հորիզոնականներ։
Տնտեսական ազատության ինդեքսի հաշվարկման հիմքում ընկած են հետևյալ ցուցանիշները՝
Հայաստանն իր հորիզոնականը բարելավել է կառավարության ազնվություն (2020թ․ համեմատ դիրքը բարձրացել է 1․6-ով՝ 43․4-ից դառնալով 45), դատական արդյունավետություն (2020թ․ համեմատ դիրքը բարձրացել է 1․2-ով՝ 54․1-ից դառնալով 55․3), հարկաբյուջետային առողջություն (2020թ․ համեմատ դիրքը բարձրացել է 15․5-ով՝ 68.8-ից դառնալով 84.3) և աշխատանքի ազատություն (2020թ․ համեմատ դիրքը բարձրացել է 2-ով՝ 72.5-ից դառնալով 74.5) ենթացուցանիշների դիրքերի առաջխաղացման արդյունքում։