Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՀ տարածաշրջանային մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռայիսսիին

20 Օգոստոսի, 2021

Օգոստոսի 20-ին Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի տարածաշրջանային մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռայիսսիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման ուղղությունները։ Անդրադառնալով ՀՀ կառավարության գործունեության նոր ծրագրին` Մեհդի Ռայիսսիին հետաքրքրվել է ծրագրում նախանշված առաջնահերթություններով։

Նախարար Քերոբյանը ներկայացրել է կառավարության ծրագրի տնտեսական հատվածը և նշել, որ կառավարության նոր ծրագիրն ուղղված է տարածաշրջանում մեր երկրի առջև կանգնած մարտահրավերների հաղթահարմանը։ Նա նաև տեղեկացրել է, որ նոր ծրագրով նախատեսվում է ձևավորել ներդրումների վրա հիմնված տնտեսություն։

Նախարարը խոսել է նաև տնտեսության կառուցվածքային փոփոխությունների մասին՝ ընդգծելով հողային, ջրային և անշարժ գույքի ոլորտներում նախատեսվող բարեփոխումների իրականացումը։

Նախարարը նշել է, որ առավել մեծ ուշադրություն է դարձվելու արտադրողականության բարձրացման վրա, ինչը ենթադրում է մոդերնիզացմանը և  թվային վերափոխմանը միտված քայլեր։  

Վահան Քերոբյանը նաև նշել է այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ է զարգացնել, դրանք են՝ մետաղագործությունը, քիմիական արդյունաբերությունը, դեղագործությունը, առողջապահությունը, թեթև արդյունաբերությունը։ Նա շեշտել է առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման անհրաժեշտությունը և ՀՆԱ-ում ՓՄՁ տեսակարար կշռի ավելացումը՝ մինչև 55 տոկոս։

Քննարկվել է նաև Հայաստանի՝ հանրային ներդրումային ծրագրերի տվյալների բազայի հարցը։ Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում և հույս հայտնել, որ մինչև տարեվերջ համակարգը կներդրվի։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները։  

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00