Նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է երիտասարդ գործարարների հետ

13 Օգոստոսի, 2021

Օգոստոսի 13-ին նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է «Like Center» բիզնես  կրթական կենտրոնի երևանյան մասնաճյուղի կրթական ծրագրից օգտվող երիտասարդ գործարարների հետ։

«Like Center» բիզնես կրթական կենտրոնի համահիմնադիր Վահրամ Միրաքյանը նախարարին է ներկայացրել իրենց ուսումնական ծրագիրը՝ նշելով, որ կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքների շնորհիվ շատ երիտասարդ գործարարներ արդեն կարողացել են հիմնել իրենց բիզնեսը և գրագետ վարել այն, իսկ արդեն գործող բիզնեսներն՝ ապահովել կայուն աճ և դուրս գալ միջազգային շուկաներ։ Ուսումնական ծրագիրը, բացի բիզնեսի գրագետ վարման գիտելիքներ և հմտություններ փոխանցելուց, նաև օգնում է փոքր հայկական բիզնեսներին մուտք գործել միջազգային էլեկտրոնային վաճառքի հարթակներ և այլ արտահանման շուկաներ։

Երիտասարդ գործարարները նախարարին են ներկայացրել իրենց հիմնած բիզնեսների պատմությունը և մանրամասնել՝ որքանով են դրանք մեծացել ուսումնական ծրագրին մասնակցելու ընթացքում և ավարտից հետո։ Դասընթացի ընթացքում ձեռք բերված  գիտելիքների շնորհիվ նրանք կարողացել են մեծացնել բիզնեսի շրջանառության ծավալները, բարելավել ծառայությունների որակը, բացել նոր մասնաճյուղեր, այդ թվում՝ ՀՀ համայնքներում։ Երիտասարդ գործարարների մի մասը, որոնց գործունեությունը հիմնականում արտադրանքների արտահանման ոլորտում է, շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը՝ արտահանման գործընթացը գործարարների համար անհամեմատ հեշտացնելու համար։

Նախարարը նշել է, որ այսօր գործող էլետրոնային հարթակները լայն հնարավորություններ են ընձեռում գործարարներին ամբողջ աշխարհում իրենց արտադրանքը կամ ծառայությունը ներկայացնելու, նոր գործընկերներ ձեռքբերելու համար, և այդ հնարավորությունները գրագետ օգտագործելու դեպքում նրանք կարող են հասնել մեծ հաջողությունների։  

Վահան Քերոբյանը երիտասարդ գործարարներից յուրաքանչյուրի հետ առանձին քննարկել է բիզնեսի ընդլայնման հնարավորությունները, խորհուրդներ տվել ներդրողներ ներգրավելու և բիզնեսն ընդլայնելու վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում երիտասարդ գործարարները ներկայացրել են այն խոչընդոտները, որոնց հանդիպել են իրենց գործունեության ընթացքում, ինչպես նաև քննարկել միջազգային էլեկտրոնային հարթակներում գործունեություն ծավալելու համար ՀՀ քաղաքացիներին ներկայացվող պահանջների հարցեր։ Նախարարը խոստացել է անդրադառնալ բոլոր բարձրացված հարցերին և իր լիազորությունների սահմաններում լուծումներ գտնել վերջիններիս։

 

Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00