Տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստը

22 Ապրիլի, 2021

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է տնտեսության վերականգնման միտումներին և 2021 թվականի մարտի ցուցանիշներին:

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ հաշվետվության՝ 2020 թ. պետբյուջեն եկամուտների գծով կազմել է 1,560,655,340.8 հազար դրամ, ծախսերի գծով` 1,894,647,093.4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 333,991,752.6 հազար դրամ:

Գործադիրը բավարարել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ «Գարեգին Հակոբյան Նորայելի» ԱՁ-ի ներկայացրած հայտը: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է զբոսաշրջության ոլորտում (ՀՀ Տավուշի մարզ)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4 մլն դրամի ներդրում, կստեղծվի 4 նոր աշխատատեղ` 70 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 4 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 175,000 դրամ:

Կառավարության որոշմամբ «Դուստր Մարինաննա» ՍՊԸ-ն նույնպես կօգտվի մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքները օգտագործելու է սերուցքային կարագի արտադրության համար (ք. Երևան)։ Արդեն իսկ իրականացվել է 2 մլրդ դրամի ներդրում կարագի արտադրամասի ստեղծման համար: Նախատեսվում է իրականացնել ևս 24․8 մլրդ դրամի ներդրում` հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 347 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 30 նոր աշխատատեղ` 140,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 24․8 մլրդ դրամ, որից 12․8 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 12 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 24.8 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը գնահատվում է 3.6 մլրդ դրամ:

Կառավարության նիստում ընդունվել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված հետևյալ նախագծերը․

  • «Պետական պահուստի նյութական արժեքների պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների հաշվարկման կարգը և նորմատիվները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
  • ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 665-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 18-ի N 1811-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1695-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի N 756-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 26-ի N 1725-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
  • «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 179-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀՀ վարչապետի պաշտոնական կայք

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00