Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի երկրորդ նիստը

24 Մարտի, 2021

Մարտի 24-ին առցանց ձևաչափով  կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո գործող Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի երկրորդ նիստը։ Հայաստանի կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը,  իսկ Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Սուսաննա Ասպիրոզը։

Նիստի ընթացքում կողմերը հաստատել են Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի Ընթացակարգային կանոնները, քննարկել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ով ամրագրված «Շամպայն» և «Կոնյակ» աշխարհագրական նշումների վերաբերյալ դրույթների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ներկա վիճակը:

Կողմերը ներկայացրել և քննարկել են նաև աշխարհագրական նշումների վերաբերյալ օրենսդրական զարգացումները, աշխարհագրական նշումների ցանկերի փոփոխությունները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին առնչվող հարցեր։ Այնուհետև ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ:

Լրացուցիչ տեղեկատվություն
2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքվել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից։
Աշխարհագրական նշումների ենթակոմիտեն  ստեղծվել է Համաձայնագրի 240-րդ հոդվածի համաձայն։

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00