Վահան Քերոբյանը և Ժոնաթան Լաքոտը համագործակցության պատրաստակամություն են հայտնել հայ-ֆրանսիական տնտեսական կապերի ընդլայնման նպատակով

01 Մարտի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մատի 1-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Հանդիպմանը ներկա էր նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Նախարարը ողջունել է դեսպանին և նշել, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն առանձնահատուկ բարեկամական բնույթ են կրում, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային դժվար ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու և հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար:

Հանդիպմանը քննարկվել են հայ–ֆրանսիական տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, այդ թվում նաև՝ ներդրումների ներգրավման ու ֆինանսական հնարավոր օժանդակության առումով:

Երկուստեք կարևորվել է տնտեսության բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը: Նշվել է, որ առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ և դրա իրացման գործում կարևորվել է ֆրանսիական բիզնեսի ներկայացվածության ընդլայնումը մեր երկրում, Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության գործունեությունն ու իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովումը:

Զրուցակիցները հեռանկարային են համարել փոխգործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ տրանսպորտի, ջրամբարաշինության, գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության, հանրային հատվածի թվայնացման, վենչուրային ֆոնդերի, թվային նորարարությունների, ինչպես նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ոլորտներում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել Հայաստանի կառավարության հետ՝ երկկողմ ծրագրերի իրականացման, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման և երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման գործում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ:

Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542 503, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00