ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է չափումների միասնականության ապահովման և համապատասխանության գնահատման որոլտներում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված քննարկում

12 Փետրվարի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի գլխավորությամբ փետրվարի 12-ին կայացել է չափումների միասնականության ապահովման և համապատասխանության գնահատման որոլտներում արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված քննարկում։

Քննարկմանը մասնակցել են Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի պաշտոնյաները, «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ, «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ տնօրենները, ինչպես նաև ոլորտը համակարգող` նախարարության Որակի ենթակառութվածքների զարգացման վարչության պետը։

Հանդիպման մասնակիցների կողմից ներկայացվել են «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի համաձայն չափման միջոցների տեսակի հաստատման, ստուգաչափման գործընթաց անցած չափման միջոցների կիրառման դեպքում Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ արձանագրվող խնդիրները։

Քննարկվել են նաև օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներից համապատասխանության գնահատման նշանակված մարմիններում վերահսկողական գործառույթների իրականացման ժամանակ արձանագրվող խնդիրները, «Հավատարմագրման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքներով և ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված իրավակարգավորումները։

Քննարկման արդյունքում հստակեցվել են ներկայացված խնդիրների կարգավորմանն ուղղված հնարավոր իրավական լուծումները։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00