Վահան Քերոբյանը խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային ոլորտի խնդիրները

12 Փետրվարի, 2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել խորհրդատվական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ ներդրումային ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ներդրումային ոլորտում պետական քաղաքականությանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրողների համար առավել բարենպաստ պայմանների ապահովմանը, օրենսդրական դաշտի կատարելագործմանը, տնտեսության մեջ նոր ներդրումների խթանմանը և Հայաստանում ներդրումային միջազգային առաջադեմ պրակտիկայի կիրառման հնարավորությանը:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են ներդրումային ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտները, որոնք ընդգրկում են նաև ինստիտուցիոնալ լուծումներ պահանջող, պետական գերատեսչությունների հետ սերտ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Ընդգծելով ոլորտում առկա խնդիրների գույքագրման ու շուտափույթ լուծման կարևորությունը՝ էկոնոմիկայի նախարարը պատրաստակամություն է հայտնել հանգամանորեն ուսումնասիրել բարձրացված բոլոր հարցերն ու դրանց լուծման ուղղությամբ հնչեցրած առաջարկները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար կազմակերպել նման միջոցառումներ, որոնց ընթացքում վեր կհանվեն և շահագրգիռ կողմերի հետ կքննարկվեն ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման ոլորտում խորհրդատվական ընկերություններում առաջացող խնդիրները։

 

 

Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542 503, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00