Կայացել է «Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրում» նախագծի մեկնարկային աշխատաժողովը

12 Փետրվարի, 2021

Փետրվարի 10-ին առցանց հարթակում կայացել է «Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրում» նախագծի մեկնարկային աշխատաժողովը, որին մասնակցեցել են բնական կերհանդակների ոլորտին առնչվող նախարարությունների, տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախագիծն իրագործվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող ECOserve բնապահպանական ծրագրի շրջանակներում: Աշխատանքներն իրականացվում են Գերմանական օդատիեզերական կենտրոնի և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ԱՀԿՄԿ) կողմից, պիլոտային մասը՝ Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ:

Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունել և բեղմնավոր աշխատանք են մաղթել ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարարության   տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, Ecoserve ծրագրի ղեկավար Թոբիաս Վիթմանը և ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը: Քննարկմանը միացել է նաև ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ով կարևորել է ներկայացված նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել աջակցել ներկայացված ծրագրերին:

Խոսնակները նշել են «Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրում» նախագծի կարևորությունը և հույս հայտնել, որ ծրագիրը կնպաստի արոտների էլ ավելի լավ ու կայուն կառավարմանը:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են՝ Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրման գործընթացը, Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների տարածվածության, վիճակի, կենսազանգվածի և բեռնավորման քարտեզագրման նախագիծը, GrassAM նախագծի նախնական արդյունքները, Լոռու և Շիրակի մարզերում արոտների և խոտհարքների քարտեզների փորձարկման պիլոտային ծրագիրն ու ակնկալվող արդյունքները:

Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542 503, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00