Երևանում կայացել է հայկական գինիների կույր համտես-մրցույթ

17 Դեկտեմբերի, 2020

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հետ համատեղ, դեկտեմբերի 17-ին կազմակերպել է հայկական գինիների կույր համտես-մրցույթ, որին մասնակցել են 34 հայկական գինեգործական ընկերություններ, որոնք ներկայացրել են իրենց գինու 134 տեսակներ:

Մրցույթն անցկացնում են մասնակից ընկերությունների ներկայացուցիչները, որոնց աշխատանքը համակարգել է 5 անկախ փորձագետ։ Փորձագետների ընտրությունը կատարվել է հաշվի առնելով գինու զգայորոշման ոլորտում իրենց երկարամյա փորձը և որակավորումները։

Մրցույթի նպատակն է մշակել հայկական գինիների որակի ստուգման մեխանիզմներ, որոնց գործարկումը հնարավորություն կտա սահմանել որակական նոր չափանիշներ հայկական արտադրության բարձրորակ գինիների համար, իսկ որակի հաստատված չափորոշիչներին համապատասխան գինիները միջազգային ասպարեզում ներկայացնել նոր՝ «Հայաստանի գինիներ» հովանոցային ապրանքանիշի ներքո և դարձնել երկրի հարուստ գինեգործական ժառանգության և մշակույթի այցեքարտը։

«Այս համտեսը հերթական մեդալների պարգևատրման մրցույթ չէ։ Այն, ըստ էության, կազմակերպվում է արտադրողների կողմից՝ արտադրողների համար, քանի որ մրցույթի մասնակից բոլոր ընկերությունների մեկական ներկայացուցիչ ներգրավված է գնահատող հանձնաժողովի կազմում։ Այսպիսով մենք ապահովում ենք մրցույթի թափանցիկ և անաչառ արդյունքները: Համտեսի ավարտին, գինու նմուշների խիստ օբյեկտիվ զգայորոշման և գնահատման արդյունքում, որակի չափորոշիչներին համապատասխան գինիները կստանան ապրանքապիտակին փակցնելու «Հայաստանի գինիներ» մակնշումը», - նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը։

Գինու կույր համտես-մրցույթի կազմակերպման շրջանակում իրականացվում է նաև «Հայաստանի գինիներ» ասոցիացիայի հիմնադրման գործընթացը, որը որպես կառույց հետագայում պատասխանատու կլինի գինու համտես-մրցույթների կազմակերպման և իրականացման համար:

Ասոցիացիայի անդամ կարող են հանդիսանալ բոլոր գինեգործական ընկերությունները, որոնք կմասնակցեն Ասոցիացիայի կողմից կազմակերպվող բոլոր միջոցառումներին, սակայն «Հայաստանի գինիներ» մակնշմանը կարժանանան միայն գինու կույր համտես-մրցույթի արդյունքում որակի անհրաժեշտ շեմն ապահոված գինիները։ 

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ) ստեղծվել է 2016թ. ՀՀ կառավարության կողմից և նպատակ ունի խաղողագործության և գինեգործության ոլորտում ներդնել պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի նոր ռազմավարություն՝ միտված միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացմանը, ոլորտի օրենսդրական դաշտի և որակի վերահսկման համակարգի կատարելագործմանը, գործարար միջավայրի բարելավմանը և արտահանման ծավալների մեծացմանը:

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542 503, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00