Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ, հայտարարել է «Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների (ԳՓՄՁ) տնտեսական վերականգնմանը» մրցույթի մասին: Այն ուղղված է արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում (բացառությամբ զբոսաշրջության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտների) գործող գերփոքր, փոքր կամ միջին ընկերություններին, որոնք փնտրում են ֆինանսական աղբյուրներ՝ COVID-19-ի համավարակի տնտեսական հետևանքների վերականգնման համար:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյան․ «Դրամաշնորհները կտրվեն այն կազմակերպություններին, որոնք ցույց կտան լուծումներ, որոնք կօգնեն այդ կազմակերպություններին դուրս գալ համաճարակի պատճառով ստեղծված բարդ իրավիճակից, որոնք ցույց կտան ապագան և ապագայում շահույթ ստանալու, գոյատևելու և զարգանալու իրենց միտումները»։
Հիշեցնենք, որ դիմոււմների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 12-ն է: