«Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված ոչ տեխնոլոգիական գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնմանը»՝ ԵՄ աջակցությամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ

28 Հուլիսի, 2020

Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ հայտարարում է    «Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների (ԳՓՄՁ) տնտեսական վերականգնմանը» մրցույթի մասին:

Այն ուղղված է գերփոքր, փոքր կամ միջին չափի ընկերություններին արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում (բացառությամբ զբոսաշրջության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտների), որոնք փնտրում են ֆինանսական աղբյուրներ՝ COVID-19-ի համավարակի տնտեսական հետևանքների վերականգնման նպատակով: Մրցույթին մասնակցելու  համար անհրաժեշտ է ներկայացնել այնպիսի առաջարկներ, որոնք ներառում են նշվածներից որևէ մեկը՝ նորարական գաղափարներ/բիզնես մոդելներ, նորարական տեխնոլոգիաների կիրառում արտադրության կամ ծառայությունների մատուցման ոլորտում, բիզնեսի կառավարման համակարգերի օպտիմալացում, լոգիստիկ կամ հիգիենային առնչվող նորարարական մոտեցումներ, տեխնիկական լուծումներ շուկաներ և ցանցեր մուտք գործելու համար (թվային շուկայավարում,  Էլ. առևտուր) և այլն:

Հայտեր կարող են ներկայացնել սահմանված նվազագույն պահանջներին  համապատասխանող բոլոր ԳՓՄՁ ըներությունները  ողջ Հայաստանից: Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ և ամբողջական տեղեկությունը զետեղված է Դիմորդների ձեռնարկում, որը մանրամասնորեն նկարագրում է դիմելու համար ամբողջ գործողությունների շղթան և հերթականությունը: Մրցույթի հայտարարությունը և դիմելու ամբողջական փաթեթը կարելի գտնել հետևյալ հղումով՝ Մրցույթի հայտարարություն, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում և այլ՝ ԵՄ-ն բիզնեսի համար-Տեխոնոգիաների զարգացում ծրագրի ֆեյսբուքյան էջում: Դիմոււմների վերջնաժամկետն է ս.թ. օգոստոսի 12-ը:

Կարևորելով դրամաշնորհային մրցույթը գերփոքր, փոքր և միջին ընկերությունների համար՝ Հայաստանում Եվրոպական միության դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինը նշեց. «Եվրոպական միությունը շարունակում է օժանդակել ՀՀ կառավարությանը հաղթահարելու համավարակի հետևանքները տարբեր ոլորտներում:        «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում վերջերս հայտարարված «Նորարարական տուրիզմի աջակցությանն ուղղված դրամաշնորհային մրցույթից հետո, ուրախ ենք հայտարարելու նույն նախաձեռնության կողմից մեկ այլ դրամաշնորհային ծրագրի մասին՝ այս անգամ ուղղված փոքր նորարարական բիզնեսին:  Խրախուսում ենք հայաստանյան ընկերություններին ակտիվորեն մասնակցելու այս դրամաշնորհային  ծրագրին, որի նպատակն է օգնել ձեռնարկատերերին իրենց նորարարական բիզնես լուծումները  շուկա ներմուծելու համար: ԵՄ-ն շարունակում է աջակից լինել Հայաստանում ԳՓՄՁ նորարարությանը և աճին ուղղված բարենպաստ էկոհամակարգ ստեղծելուն», եզրափակեց դեսպանը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը նշեց. «Այս ծրագրի նպատակն է օգնել փոքր և միջին կազմակերպություններին, որոնք համավարակի այս ծանր պայմաններում խնդիրներ ունեն թե՛ արտադրության, թե՛   արտահանման և թե՛ նոր շուկաներ, նոր հաճախորդներ գտնելու հետ կապված, և նորարարական մոտեցումներ ցուցաբերել, որոնք լուծումներ կտան դժվարին իրավիճակին։ Մենք փնտրում ենք այն նորարար, հետաքրքիր, յուրովի մտածելակերպ ունեցող ձեռնարկատերերին, որոնք գիտեն, թե ինչ է իրենց պակասում և տեսնում են ճանապարհը, պարզապես ունեն աջակցության կարիք»։

««ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի Թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն նշեց.  «Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող ԵՄ-ն բիզնեսի համար  նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը՝  ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ քննարկելով առաջնային օժանդակության հնարավոր ձևաչափերը գերփոքր, փոքր և միջին ձեռներեցությանը, որոնք բախվում են բազմաթիվ դժվարությունների այս օրերին, ինչպես նաև նպատակ ունենալով նպաստել նորարարական գաղափարների և մոդելների զարգացմանը ձեռներկատիրության ոլորտում՝ համատեղ մշակեց այս դրամաշնորհային ծրագիրը, որը կարծում ենք՝ հիանալի հնարավորություն է ստեղծարար գործարարների համար՝ իրագործելու իրենց գաղափարները, որոնք նախկինում հնարավոր չէին համավարակի հետևանքով ստեղծված ֆինանսական դժվարությունների պատճառով: Մենք շարունակելու ենք աջակցել նորարարության և ձեռնարկատիրության վերընթացին մեր ծրագրի շրջանակում նախատեսված բազմաթիվ այլ գործողությունների միջոցով առաջիկա մի քանի տարիների ընթացքում», ամփոփեց պրն. Հյուգոն:

Լրացուցիչ տեղեկություններ դրամաշնորհակին ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների մասին․

Եվրոպական միության մասին

Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:

ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնությունը (EU4Business)-ը  Եվրոպական միության հովանոցային նախաձեռնությունն է, որը ներառում է ԵՄ ողջ աջակցությունը փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) Արևելյան գործընկեր երկրներում՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա:   ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնությունն աջակցում է ՓՄՁ-ների զարգացմանը՝ ֆինանսական միջոցների հասանելիության բարելավման, ավելի լավ գործարար կարգավորումների, բիզնեսին տրամադրվող ծառայությունների կատարելագործման և առևտրային հնարավորություններից օգտվելու միջոցով: ԵՄ-ն բիզնեսի համար  նախաձեռնության միջամտությունները բերում են աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ՓՄՁ-ների ավելի մեծ աճին և արտահանմանը:

2019թ.-ին ԵՄ-ն բիզնեսի համար  նախաձեռնությունն աջակցել է ՓՄՁ-ների զարգացմանը՝ 836 մլն եվրո ընդհանուր բյուջե ունեցող 122 ծրագրերի միջոցով: Ավելի մանրամասն կարդացե՛ք այստեղ՝ www.eu4business.eu

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» բազմաբաղադրիչ ծրագրի ներքո: Ծրագիրը հադիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն` բիզնեսի համար  նախաձեռնության մաս:

Մեդիա տեղեկությունների համար գրեք հետևյալ էլ. հասցեին՝ nune.kochinyan@giz.de:

 

Առաջարկների ներկայացման հայտարարություն
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիր
«Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված ոչ-տեխնոլոգիական գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնմանը»

 

Կից ներկայացնում ենք ծրագրի վերաբերյալ առավել հաճախ տրված հարցերը և պատասխանները՝

Հարց ու պատասխան ․«Նորարարական դրամաշնորհներ՝ ուղղված ոչ տեխնոլոգիական գերփոքր, փոքր և միջին ձեռնարկությունների տնտեսական վերականգնմանը»  

 

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00