Գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումների ծրագրերը. Տիգրան Գաբրիելյանի և Արման Խոջոյանի մամուլի ասուլիսը

08 Հուլիսի, 2020

«Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանի և Տիգրան Գաբրիելյանի մամուլի ասուլիսը՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում ծրագրային բարեփոխումներին։

 

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ասուլիսի ընթացքոմ անդրադարձել է հետևյալ թեմաներին․

  • Գյուղոլորտին տրամադրված աջակցություն

Համաձայն ԿԲ-ի տրամադրած տեղեկատվության՝  կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 2-րդ միջոցառման շրջանակում տրամադրվել է 16200 վարկ, 23 մլրդ դրամ ծավալով:

2020 թվականի սկբից մինչ այսօր գյուղատնտեսական ոլորտի պետական օժանդակության շրջանակում տրամադրվել է 18000 վարկ, 37 մլրդ դրամ ծավալով: Այս ցուցանիշը գրեթե 3 անգամ գերացանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար տրամադրված վարկերին:

Գյուղմթերքի արտահանում և մթերում:

Արտահանման գործընթացն ընթանում է բավականին սահուն, գյուղմթերքը ժամանակին հասնում է արտաքին շուկաներ: Այս պահի դրությամբ Հայաստանից արտահանվել է 13000 տոննա ծիրան, շուրջ 3200 տ. կեռաս, 21000 տ. լոլիկ, խնձոր 5500 տ., 800 տ. ելակ, ընդհանուր առմամբ 58000 տ. պտուղբանջարեղեն:  

Ակտիվ են նաև մթերման գործընթացները.  այս պահի դրությամբ մթերվել է մոտ 5500 տոննա պտուղբանջարեղեն, որից 1200 տոննան բանջարեղենն է:

  • Ցորենի արտադրություն

Հայաստանում 2019 թվականի համար աշնանացան ցորենի ցանքատարածքները կազմում են 56000 հետար, իսկ գարնանացանի համար՝ 3000 հեկտար: Աշնանացան ցորենի բերքահավաքն արդեն սկսվել է:

Կառավարությունը հավանության է արժանացրել աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որի հիմնական նպատակն է աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, ցանքաշրջանառության խթանմանը, ցանքատարածքների ավելացմանը:  

Ծրագիրը կիրականացվի Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում, քանի որ նշված մարզերում ցորենի ցանքատարածությունները կազմում են Հայաստանի Հանրապետության ընդհանուր ցորենի ցանքատարածությունների 90%-ից ավելին:

Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ նշված մարզերում՝ 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողները, ընդ որում ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից ձեռք բերվող սերմերի հանրագումարը չի կարող գերազանցել 7000 կգ-ը (1 հա-ի հաշվով առավելագույնը 350 կգ-ը):

Ծրագրում ներկայացված են սերմերի սորտերի ցանկ, որոնք արդեն գրանցված են սերմերի գործակալությունում: Ծրագրի շրջանակում կարող են կիրառվել միայն այն սերմերը, որոնք արդեն  փորձարկվել, հավաստագրվել և գրանցվել են համապատասխան կառույցի միջոցով:

  • Գյուղտեխնիկայի լիզինգ

Որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրում. 20 տոկոս կանխավճարը փոխարինվել է 10 տոկոսով,  մյուս 10 տոկոսի երաշխավոր հանդիսանում է կառավարությունը:

 

Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ներկայացրել է հետևյալ ծրագրերը․

  • Սպանդանոցների հիմնում

Այժմ լիզինգի ծրագրով կարող են ֆինանասավորվել շարժական և մոդուլային սպանդանոցները: Նախանշված վայրերում մոդուլային կամ շարժական սպանդանոցներ հիմնելու համար կառավարությունը 4,8 միլիոն դրամ դրամաշնորհ կհատկացնի, որը կկազմի լիզինգով ձեռք բերվող գրավի 20 տոկոսի 15 տոկոսը:

Ըստ ՍԱՏՄ-ի տրամադրած տեղեկատվության այժմ ՀՀ-ում սպանդանոցային գործունեության ռեեստրում գրանցված են 53 խոշոր սպանդանոցներ, որոնցից 26-ն են ծառայություն մատուցում, իսկ 27-ը սեփական արտադրության համար են: Այս փուլում  նախարարությանը հետքրքրում են այն սպանդանոցները, որոնք ծառայություն են պատուցում:

  • ԽԵ կենդանիների հաշվառման և համարակալման ծրագիր

ԽԵ կենդանիների համարակալման ծրագիրը հունիս ամսին կառավարության կողմից ևս հավանության է արժանացել:

Մինչ բուն համարակալման գործընթացը կոնկրետ կազմակերպությունների կողմից կկազմակերպվեն իրազեկման արշավներ:  ԽԵ կենդանիների համարակալման, տվյալների թվայնացման աշխատանքների գործընթացը իրականացվելու  է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից, իսկ վերահոսկողությունը՝ ՍԱՏՄ-ի: Այս տարի նախատեսվում է համարակալել  800,000 ԽԵ, ինչի համար ձեռք է բերվելու 1,600,000 ականջապիտակ:

Ծրագիրը կնպաստի ԽԵԿ համարակալման և հաշվառման ինստիտուի կայացմանը, նախիրներում ըստ սեռահասակային կազմի ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի առկայությանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը և հետագծելիության բարելավմանը:

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00