Տոհմային տավարաբուծական նոր ֆերմա Ջերմուկում. Տիգրան Խաչատրյանն այցելել է «Երեմյան Փրոջեքթսի» ֆերմա

24 Հունիսի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար  Տիգրան Խաչատրյանն ու փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն այցելել են «Երեմյան Փրոջեքթս» ընկերության՝ Ջերմուկի տարածաշրջանում գործող տոհմային տավարաբուծական ֆերմա՝ ծանոթանալու արտադրության գործընթացին և ծրագրերին։ 

Նախարարն ու փոխնախարարը շրջայց են կատարել անասնապահական համալիրի կաթնատու և մսատու կովերի ֆերմաներ, որտեղ պահվում և բուծվում են մաքրացեղ անգուս, ֆլեկվի և հոլշտեյն տոհմային բարձրարժեք գենետիկայով խոշոր եղջերավոր կենդանիներ, ծանոթացել կենդանիների բարեկեցության, խնամքի, կերակրման, վերարտադրության պայմաններին, «Yeremyan Products» ապրանքանիշի կաթի, կաթնամթերքի և մսամթերքի արտադրության գործընթացին:

Ընկերության մասնագետները նախարարին ներկայացրել են բարձրորակ կաթի արտադրության ողջ գործընթացը՝ նշելով, որ «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գործունեության հիմքում «Սերմից՝ սեղան» (From seed to table) հայեցակարգն է, որի միջոցով ընկերությունը վերահսկում է մթերքի արտադրության ամբողջ ցիկլը՝ սկսած կենդանիների ներմուծումից, կերի մշակումից մինչև արտադրություն և մատակարարում: Հայեցակարգի կարևոր մաս է կազմում ֆերմայի կենդանիների կերակրման գործընթացը:

Նախարարին ներկայացվել է նաև, որ ֆերմայում իրականացվում է մեքենայացված կիթ. կովերի մաքուր, ախտազերծված կաթն անմիջապես խողովակներով հոսում է դեպի փակ սառնարան՝ այդպիսով զերծ մնալով արտաքին միջավայրի հետ շփումից և պահպանելով համային ու հոտային որակական հատկանիշները: Համապատասխան ջերմաստիճանը պահպանելով` հատուկ մեքենայով կաթը տեղափոխվում է «Արցախ» խոհանոց-գործարանի կաթի վերամշակման արտադրամաս, որտեղ անցնում է անհրաժեշտ մշակումները՝ պաստերիզացումից մինչև փաթեթավորում:

Մասնագետները նշել են, որ կաթի որակի ապահովման գործում մեծ դեր ունի կենդանիների  կերակրման գործոնը. հիդրոպոնիկ համակարգով աճեցված  թարմ կանաչ  կերի և առվույտի վիտամիններով ու ֆերմենտներով հարուստ խառնուրդը հատուկ կերախոհանոցում վերամշակում անցնելուց հետո մատակարարվում է կենդանիներին: Ֆերմայում ավտոմատացված է նաև կերի բաժանումն ու կերակրման գործընթացը:

Շրջայցի ընթացքում Տիգրան Խաչատրյանը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի հետ քննարկել է մի շարք հարցեր, որոնք առնչվում են գյուղատնտեսության ոլորտում ընկերության ներդրումային ծրագրերին, ֆերմերային տնտեսությունների նախագծերի զարգացման հեռանկարներին և ընկերության արտադրական հզորությունների ավելացմանը:

Դավիթ Երեմյանը նախարարի հետ զրույցում նշել է, որ հատկապես այս ժամանակահատվածում կարևոր է զարկ տալ գյուղատնտեսական ծրագրերին և գործարարների ուշադրությունը հրավիրել այս հեռանկարային ոլորտի վրա։ «Ընդհանուր առմամբ այս ծրագրի համար 7-8 մլն դոլարի ներդրում  է պահանջվել, որից 600,000 դոլարը պետական սուբսիդավորում է։ 2018-2019 թթ. գյուղատնտեսության ոլորտում այս ներդրումների իրականացման շնորհիվ մեկնարկեցինք ֆերմերային տնտեսությունների 2 խոշոր նախագիծ՝ գործարկեցինք խոզաբուծական և տոհմային տավարաբուծական ֆերմաները: Ձեռք բերեցինք մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանիներ և սկսեցինք կաթի և կաթնամթերքի արտադրությունը: Ներկա պայմաններում գործարարների համար ավելի խելամիտ է ներուժն ուղղել դեպի  հեռանկարային և զարգացման տեսլական ունեցող ոլորտներ, և այս տեսանկյունից ավելի եմ կարևորում հատկապես գյուղատնտեսության զարգացումն ու օրինակելի ֆերմերային տնտեսություններ հիմնելը: Մենք ունենք այս ճյուղը թռիչքաձև զարգացնելու բոլոր հնարավորությունները՝ շնորհիվ ներդրված ճիշտ կառավարման համակարգի ու բիզնես տեսլականի»․ - ասել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրենը:

Նախարար Տիգրան Խաչատրյանն, ամփոփելով այցն, ընդգծել է․ «Մենք միշտ խոսում ենք այն մասին, որ մրցունակությունն առաջին հերթին արտադրողականություն է և առանց արտադրողականության շահութաբեր գործունեություն վարել հնարավոր չէ: Սա հենց այն օրինակն է, երբ այդ բոլոր հարցերը համատեղված են: Այս օրինակը պետք է շատ դեպքերում հասանելի լինի այն տնտեսությունների համար, որոնք ցանկանում են նույն ճանապարհն անցնել։ Կարևոր է, որ տնտեսությունը նախատեսում է առաջիկա ամիսների իր գործունեության ընթացքում առաջարկել նաև տոհմային կենդանիներ, ինչը իրական հնարավորություն կդառնա այն տնտեսությունների համար, որոնք․ առավելությունները տեսնելով և գնահատելով, մտադիր են իրենց տնտեսությունները վարել: Իսկ մենք մեր ծրագրերով շարունակում ենք աջակցել նաև տոհմային անասնաբուծությանը, խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում վարկավորել արտոնյալ վարկերով` կիրառելով այս տարվա ընթացքում 0 տոկոս տոկոսադրույքը:

Փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, կիսվելով այցի տպավորություններով, նշել է, որ ուրախ է արձանագրել, որ այս տնտեսությունը նաև ակտիվ համագործակցում է պետական օժանդակության ծրագրերով և արդեն իսկ ունի արդյունքներ․ 207 գլուխ տոհմային մաքրացեղ կենդանիներ են ներկրվել տնտեսություն, որից 175 գլուխ ֆլեկվի ցեղատեսակի և 33 գլուխ անգուս ցեղատեսակի։ Փոխնախարարի խոսքով՝ այսօր իրենք համոզվեցին, որ ֆերմայում տեղայնացված է և կիրառվում է միջազգային լավագույն փորձը: Տիգրան Գաբրիելյանը նաև ընդգծել է ընկերության առավելություններից մեկը՝ ֆերմայի կթի սրահում իրականացվող մեքենայացված կիթը, ինչը որակյալ կաթի արտադրության համար հիմնական երաշխիքն է: 

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542503 (+374 11) 530 333 (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00