Հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը

11 Հունիսի, 2020

Հունիսի 11-ին կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ծրագրի նպատակն է հանրապետությունում ներդնել և գործարկել խոշոր եղջերավոր կենդանիների համատարած համարակալման և հաշվառման համակարգ, որը հանդիսանալով հանրապետությունում առկա ԽԵԿ-ի գլխաքանակի, տեղաբաշխվածության և շարժի, դրանց նկատմամբ իրականացված անասնաբուժական պարտադիր միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական հարթակ, հնարավորություն կընձեռի զգալիորեն բարելավել կենդանիների, կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների վերահսկման և տարածման կանխարգելման, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի անվտանգության մակարդակը։ 

«Ծրագրով նախատեսվում է առկա խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառման տեղեկատվական էլեկտրոնային բազայի ստեղծում և տվյալների պահպանում, որի մեկնարկը տրվելու է այս տարվա սեպտեմբեր ամսին և պայմանավորված տավարաբուծության վարման տեխնոլոգիական գործընթացներով ու տեխնիկատնտեսական պատճառներով՝ լինելու է շարունակական բնույթի», - նշել է Տիգրան Խաչատրյանը։

Նախարարի խոսքով՝ մեկնարկային տարում կհամարակալվի և կհաշվառվի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում առկա շուրջ 800 հազար գլուխ ԽԵԿ, ինչի համար անհրաժեշտ է ձեռք բերել ընդհանուր առմամբ 1,6 մլն հատ ականջապիտակ, իսկ հաջորդ տարիներին կհաշվառվի տարեկան շուրջ 245 հազար գլուխ ԽԵԿ:

Ծրագիրը բաղկացած է լինելու երկու բաղադրիչներից՝ համակարգի գործարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում և ծառայությունների մատուցում, որը վերաբերում է համարակալման բուն գործընթացին և տվյալների թվայնացմանը: ԽԵԿ համարակալման դաշտային աշխատանքների կազմակերպման, դրանց հաշվառման և տվյալների թվայնացման աշխատանքները համակարգվելու և իրականացվելու են ՀՀ էկոնոմիկայի նախարարության
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով:

Ծրագիրը կնպաստի ԽԵԿ համարակալման և հաշվառման ինստիտուի կայացմանը, նախիրներում ըստ սեռահասակային կազմի ԽԵԿ-ի գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվական բազայի առկայությանը, հանրապետության ողջ տարածքով ԽԵԿ-ի տեղաշարժի վերահսկմանը և հետագծելիության բարելավմանը, կայուն հակաանասնահամաճարակային իրավիճակի ապահովմանը, սննդամթերքի անվտանգության և հանրային առողջության մակարդակի բարձացմանը գյուղատնտեսական այլ կենդանիների համար վարչական ռեգիստրի նախադեպի ու հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների ապահովագրության ինստիտուտի կայացման նախադրյալների ստեղծմանը։

 

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542503 (+374 11) 530 333 (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00