Գործում է 2019-nCoV կորոնավիրուսային վարակի տարածման նախազգուշացմանը և կանխարգելմանն ուղղված առանձին տեսակի ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը

07 Ապրիլի, 2020

 

Կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված իրավիճակի և դրանով պայմանավորված՝ Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող բժշկական պաշտպանիչ առանձին տեսակի ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակումների հետևանքով, առաջացել Է բժշկական նշանակության անհատական պաշտպանության միջոցների խիստ անհրաժեշտություն:

Խնդրի լուծման նպատակով հայկական կողմը մշակել և Եվրասիական տնտեսական հանձնաժողով (ԵԱՏՀ) է ներկայացրել առաջարկություն Միության Միասնական մաքսային սակագնում փոփոխություններ կատարելու և մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը առանձին տեսակի ապրանքների նկատմամբ 0% մաքսատուրքի դրույքաչափ սահմանելու վերաբերյալ: Առաջարկության  հիման վրա ԵԱՏՀ խորհրդն ընդունել է համապատասխան որոշում։ Այդ որոշման կիրարկման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով 2019-nCoV կորոնավիրուսային վարակի տարածման նախազգուշացմանը և կանխարգելմանն ուղղված առանձին տեսակի ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծը, որն ընդունվել է ապրիլի 4-ին:  

Նույն որոշմամբ հաստատվել են ՀՀ մաքսային տարածք ներմուծվող առանձին տեսակի ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևանմուշները։ Նաև սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված 2019-nCoV կորոնավիրուսային վարակի տարածման նախազգուշացմանը և կանխարգելմանն ուղղված առանձին տեսակի ապրանքների նկատմամբ արտոնության կիրառման համար նպատակային նշանակությունը հաստատող եզրակացություն տրամադրող լիազոր մարմինն է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

 

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542503 (+374 11) 530 333 (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00