Խորհրդատվական աջակցություն բիզնեսին

30 Մարտի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, համագործակցելով Գործարարության աջակցման գրասենյակի և Ներդրումների աջակցման կենտրոնի հետ, նախաձեռնել է գործարարների համար հատուկ մշակված խորհրդատավական վեբինարների շարք:

Հայաստանի առաջատար բիզնես խորհրդատուները կներկայացնեն վեբինարներ ճգնաժամային իրավիճակում բիզնեսի կառավարումից մինչև մարքեթինգային գործիքների կառավարում թեմաներով:

Խորհրդատվության անհրաժեշտությունը բացահայտվել է էլեկտրոնային համապարփակ հարցաթերթի շնորհիվ, որը մարտի 23-ից ակտիվորեն շրջանառվել է թիրախային սուբյեկտների շրջանում և այժմ ներառում է 1200-ից ավել տնտեսվարողների պատասխաններ։

Ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ համավարակի տարածման պայմաններում բիզնես սուբյեկտներն ունեն նաև տեխնիկական և խորհրդատվական աջակցության կարիք՝ արագ և ճիշտ կողմնորոշվելու և մարտահրավերներին համապատասխան արձագանքելու համար։

Հարցաթերթի պատասխանների հիման վրա հստակեցվել են նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների աջակցության գործիքները:

Էկոնոմիկայի նախարարությունը շնորհակալություն է հայտնում ոլորտում գործող խորհրդատվական ընկերություններին ու անհատ փորձագետներին նախաձեռնությանն առանց հապաղելու և կամավոր հիմունքներով միանալու համար:

Վեբինաներնեի շարքը մեկնարկում է ապրիլի 1-ին, ցանկը հասանելի է այս հղումով:

Միանալ կարող են բոլոր ցանկացողները՝ նախապես գրանցվելով յուրաքանչյուր վեբինարում ներկայացված հղումով։ Վեբինարի մասնակիցները կկարողանան իրենց հարցերն ուղղել խորհրդատուներին ու ստանալ մասնավոր դեպքերի համար նպատակային հստակ պատասխաններ։

Վեբինարների շարքը շարունակական է, ամեն օր ընդլայնվելու են թեմաներն ու մասնագետների կազմը, ուստի՝ հորդորում ենք պարբերաբար ստուգել վեբինարների ցանկը, ինչպես նաև, եթե դեռ չեք լրացրել, Ձեր առաջարկներով ակտիվորեն մասնակցել առցանց հարցմանը:

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00