
Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ հերթական փոփոխություններն են արվել, որոնցով թույլատրվում է երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրումը:
Ընդ որում, հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։
Մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։
Նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է հետևյալ եղանակներով․
● փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ ՍՊԸ» մաքսային հսկողության տարածքում,
● փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների ՀՀ տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձը ԻԻՀ համակարգվում և հսկվում է ՀՀ ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները։
Ցանկ ապրանքների
|
Ապրանքի նկարագրություն |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ |
|
Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ). այլ մեռած միաբջիջ միկրոօրգանիզմներ (բացի 3002 ապրանքային դիրքում նշված պատվաստանյութերից). հացաթխման պատրաստի փոշիներ |
2102 |
|
Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ |
24 |
|
Բնական գրաֆիտ |
2504 |
|
Ավազ, ոչ 26 խմբի մետաղաբեր ավազ |
2505 |
|
Կավիճ |
2509 |
|
Դոլոմիտ՝ չկալցինացված |
2518100000 |
|
Գիպս, անհիդրիդ |
2520 |
|
Կիր` չհանգած, հանգած և հիդրավլիկ |
2522 |
|
Ցեմենտ՝ սպիտակ, արհեստականորեն ներկած կամ չներկած |
252321 |
|
Ստեատիտ՝ բնական, տալկ |
2526 |
|
Դիիզելային վառելիք |
271019 |
|
Երկաթի օքսիդ և հիդրօքսիդ, հանքային ներկանյութ |
2821 |
|
Սուլֆիդներ. պոլիսուլֆիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով |
2830 |
|
Ածխաջրածիններ ցիկլային |
2902 |
|
Սպիրտներ ապացիկլային և դրանց ածանցյալներ |
2905 |
|
Թթուներ ոչ պարբերական միակարբոն հագեցած և դրանց ածանցյալներ |
2915 |
|
Միացություններ` կարբօքսամիդային, ածխաթթվի ամիդային |
2924 |
|
Այլ ներկեր և լաքեր քիմիապես մոդիֆիկացված բնական պոլիմերների հիմքով |
32089099 |
|
Պատրաստի չորացիչներ |
3211 |
|
Փայլաթիթեղ դրոշմատպման համար |
32121000 |
|
Տպագրական ներկ |
32151990 |
|
Լվացող և մաքրող միջոցներ |
3402 |
|
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պրոպիլենի պոլիմերներից բիակսալ ուղղվածության |
39202021090 |
|
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ այլ բարդ պոլիեթերներից |
39206939 |
|
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պրոպիլենի պոլիմերներից |
39202090 |
|
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պոլիամիդներից |
39209219 |
|
Թուղթ և ստվարաթուղթ գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող գլանափաթեթներով |
48101330 |
|
Թեթևաքաշ կավճապատ թուղթ |
48102200 |
|
Թուղթ և ստվարաթուղթ գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող՝ թերթերով, որոնց կողմերից մեկի չափը 435 մմ-ից ավելի չէ, իսկ մյուսը բացված վիճակում 297 մմ-ից ավելի չէ |
48101930 |