Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի միջոցառումներն իրականացնելու նպատակով տնտեսվարողների ուշադրութանն են ներկայացվում սանիտարահամաճարակային կանոնների պահպանման պայմանները:
Ներկայացնում ենք նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ «Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման նպատակով՝ օջախների, հանրային սննդի օբյեկտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, ուղևորների փոխադրման ավտոտրանսպորտային միջոցների ախտահանման միջոցառումների մեթոդական ուղեցույցը և ալգորիթմները, անհատական պաշտպանության միջոցների ռացիոնալ օգտագործման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» հրամանը։