
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։
Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև:
Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո:
Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին, որը, ստանալով Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլտատրում է ապրանքների փոխադրումը։
Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը:
Ապրանքների ցանկը՝
| Քլորիդ ծովի ջուր | 2501 |
| Ծծումբ ոչ սուբլիմացված | 2503 |
| Ցեմենտի կլնիկեր | 252310 |
| Նավթային կոքս, նավթային բիտում եւ բիտումային ապարներից ստացված նավթի կամ նավթամթերքների վերամշակման արդյունքում ստացված այլ մնացորդներ | 2713 |
| Հեղուկ քլոր | 2801 |
| Ծծումբ` սուբլիմացված կամ նստվածքային. ծծումբ կոլոիդային |
2802 |
| Քլորոսուլֆոնային թթու | 2806 |
| Ծծմաթթու, օլեում | 2807 |
| Ազոտական թթու, սուլֆազոտական թթուներ | 2808 |
|
Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա). կալիումի հիդրօքսիդ (կծու կալիում). նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ. նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա) |
2815 |
| Քլորիտ, հիպո-քլորիտ, բրոմիտ
|
2828 |
| Սուլֆիտներ, թիոսուլֆատներ. | 2832 |
| Կարբոնատներ, պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ) | 2836 |
| Կարբիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով | 2849 |
| Ածխաջրածնի ածանցիալներ | 2904 |
| Բազմակարբոնաթթուներ | 2917 |
| Ամոնիումի նիտրատ, այդ թվում՝ ջրային լուծույթում | 3102 30 |
| Պլաստամասա և պլաստմասայից պատրաստված արտադրատեսակներ խմբից՝ | 3901-ից 3907 |