Հայ-բելառուսական առևտրատնտեսական համագործակցությանը նոր թափ կհաղորդվի․ կայացել է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը

12 Մարտի, 2020

Մարտի 12-ին Երևանում կայացել է Առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։

Նիստի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան։

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ հայկական կողմը չաձազանց կարևորում է միջկառավարական հանձնաժողովների գործունեությանը․ «Փոխգործակցության այս ձևաչափը մենք դիտարկում ենք որպես գործուն մեխանիզմ առևտրատնտեսական, նորարարական, հումանիտար և հանձնաժողովի իրավասության ներքո գտնվող այլ ոլորտների նախագծերը համակարգելու և իրականացնելու համար», - ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Նա գոհունակությամբ նշել է, որ այսօր Հայաստանի և Բելառուսի միջև ամուր հիմք է դրվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար: Միևնույն ժամանակ նախարար Խաչատրյանն ընդգծել է, որ փոխգործակցության չիրացված հնարավորությունների օգտագործումը արտաքին առևտրի, ներդրումների ներգրավման, արդյունաբերական և գիտատեխնիկական կոոպերացիայի  և այլ ոլորտներում, անկասկած, բարենպաստ ազդեցություն կունենան երկու երկրների հետագա զարգացման վրա: «Այսօր և Հայաստանում, և Բելառուսում կան բոլոր պայմանները մեր երկրների ընկերությունների արդյունավետ գործունեության համար: Եվ մեր ընդհանուր խնդիրն է լավագույնս օգտագործել այդ ներուժը հետագա փոխշահավետ համագործակցության համար», - եզրափակել է իր խոսքը Տիգրան Խաչատրյանը՝ մաղթելով հանձնաժողովին բեղմնավոր աշխատանք:

Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան իր ողջույնի խոսքում նշել է, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը դինամիկ զարգանում է։ Նա գոհունակությամբ նշել է, որ 2019 թվականին Բելառուսի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է բոլոր նախորդ տարիների մակարդակը՝ կազմելով մոտ 73 մլն ԱՄՆ դոլար, ինչը 45 տոկոսով ավել է 2018 թվականի ցուցանիշից։ Վիտալի Դրոժժան հավելել է, որ պետք չէ բավարարվել եղածով, քանի որ զարգացման հնարավորություններն ակնհայտ են և հավելել, որ անհրաժեշտ է խթանել երկու երկրների արտահանողների դիրքավորումը զարգացնել կոոպերացիոն կապերը և ստեղծել համատեղ արտադրանք, որը մրցունակ կլինի ոչ միայն տեղական և ԵԱՏՄ, այլև երրորդ երկրների շուկաներում։  Նա համոզմունք է հայտնել, որ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը և գործարար համաժողովը երաշխիք կհանդիսանան հետագա երկկողմ համագործակցության զարգացման համար և մաղթել է արդյունավետ աշխատանք։     

Նիստի մասնակիցներին ողջունել են նաև Բելառուսում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանն ու Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը։

Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ արդյունաբերութնաև և արդյունաբերական կոոպերացիայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, գիտատեխնիկական, բարձր տեխնոլոգիաների, նորարարության և թվայնացման, էներգետիկայի ոլորտներում, մշակույթի, կրթության, սպորտի և առողջապահության բնագավառում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել նաև միջհամայնքային փոխգործակցության զարգացման, իրավապայմանագրային բազայի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցերին։ 

Հայկական կողմը ողջունել է Բելառուսի առաջընթացն Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու գործընթացում և փոխգործակցության պատարաստակամություն է հայտնել այդ կազմակերպության շրջանակներում։

Հայկական կողմը նաև երախտագիտություն է հայտնել բելառուս գործընկերներին՝ հայ-բելառուսական Բարեկամության անտառ հիմնելու նախաձեռնության համար, որն իրագործվել է բելառուս մասնագետների մասնակցությամբ։ Առաջարկվել է Բարեկամության անտառի պաշտոնական բացումը կազմակերպել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում՝ մարտի 13-ին։

Նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան ստորագրել են Առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի արձանագրությունը, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին։

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00