Մեկնարկել է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը

04 Մարտի, 2020

Մարտի 4-ին Երևանում պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող աջակցության ամենախոշոր՝ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագիրը: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, համաֆինանսավորվում և իրականացվում՝ Ավստրիայի զարգացման գործակալության և մասամբ` Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Ծրագրի մեկնարկի պաշտոնական միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ով, մասնավորապես, նշել է. «Այս ծրագիրը համապատասխանում է գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության կողմից հաստատված ռազմավարությանը, որն ունի ընդհանուր տեսլական` մշակել գիտահեն, բարձր արդյունավետությամբ աշխատող մրցունակ գյուղատնտեսություն, որը կբերի հավելյալ արժեք և նորարարություն, կընդլայնի Հայաստանի Հանրապետության տնտեսության մրցունակությունը և կխթանի տնտեսական աճը»:

Փոխնախարարի խոսքով` գյուղատնտեսությունը պետք է դիտվի ոչ թե որպես զբաղմունք ֆերմերների համար, այլ որպես եկամտաբեր բիզնես: «Պետք է բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի ստեղծենք կայուն միջավայր նոր գյուղատնտեսական բիզնեսների բարգավաճման համար, որպեսզի վերջիններս դառնան նաև այն քարշակ ուժը, որը բիզնեսը կտանի այս ուղղությամբ», - ընդգծել է նա:

Արման Խոջոյանը հավելել է, որ մեկնարկող ծրագրի բաղադրիչներից է օրգանական գյուղատնտեսության զարգացումը, որը չունի մարզային սահմանափակում:

«Մենք ուրախ ենք օժանդակել Հայաստանում կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության ծրագրին: Այն հաստատում է Եվրոպական միության՝ ավելի քան հինգ տարվա նվիրվածությունը՝ օժանդակելու Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին: Դրա ապավենն են նախկին ENPARD (Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման ծրագիր) և ՕԳԱՆ (Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն) ծրագրերը, որտեղ մենք նույնպես շատ հաջող համագործակցություն ենք ունեցել Ավստրիական զարգացման գործակալության հետ: EU-GAIA ծրագիրը համահունչ է մեր ընդհանուր նպատակին՝ նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերի համընդհանուր և համաչափ ներառական զարգացմանը կանաչ գյուղատնտեսության խթանման և տեղական արտադրանքի հավելյալ արժեքի ավելացման միջոցով», - նշել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Ավստրիան հաջողված պատմություն է ունեցել Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման հարցում: Նախկին ՕԳԱՆ ծրագրի միջոցով ավելի քան 45 ֆերմերներ և արտադրողներ կարողացան ավելացնել եկամուտները արտադրական հզորությունների բարելավման և շուկաների հասանելիության շնորհիվ: Այժմ մենք շարունակում ենք Եվրոպական միության մեծ օգնությամբ աջակցել հայ ֆերմերներին կանաչ և օրգանական գյուղատնտեսության զարգացման ոլորտում: Մենք ձգտում ենք ապահովել բնական ռեսուրսների օպտիմալ օգտագործումը՝ միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրը և կենսաբազմազանությունը: Մենք նաև խիստ ուշադրություն ենք դարձնում գյուղատնտեսության մեջ ներառական մոտեցման ապահովմանը, ինչը նշանակում է, որ հատուկ ուշադրություն կդարձվի խոցելի խմբերին, այդ թվում նաև կանանց», - նշել է ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:

«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի նպատակն է աջակցել կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես Հայաստանի հյուսիսային մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Շիրակում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11,7 միլիոն եվրո: Ծրագրի ուշադրության կենտրոնում կլինի համապատասխան պետական կառույցներին տեխնիկական աջակցությունը և շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացումը` կանաչ, ներառական և իրավահեն գյուղատնտեսության զարգացում ապահովելու համար: Ծրագրի խոշոր բաղկացուցիչ մասերից է անմիջականորեն արտադրողներին և վերամշակողներին դրամաշնորհների տեսքով տեխնիկական աջակցության տրամադրումը: Ծրագրի շրջանակում կստեղծվեն ցուցադրական տարածքներ՝ ժամանակակից ենթակառուցվածքներից և կանաչ տեխնոլոգիաներից օգտվելու նպատակով: Տրամադրված սարքավորումների և ծառայությունների շնորհիվ ընտրված գյուղատնտեսական արտադրողներն ու ագրոբիզնեսները կլինեն ավելի մրցունակ տեղական և միջազգային շուկաներում:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00