Վարոս Սիմոնյանը JETRO-ի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ճապոնական տնտեսական համագործակցության հեռանկարները

29 Հունվարի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հունվարի 24-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպության (JETRO) ներկայացուցիչներին։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Վարոս Սիմոնյանը նշել է, որ Ճապոնիայի հետ Հայաստանի համագործակցությունը գտնվում է յուրահատուկ մակարդակում: Էկոնոմիկայի փոխնախարարը նաև հավելել է, որ, չնայած հայ-ճապոնական առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են, սակայն առկա է արդյունավետ համագործակցության ընդլայնման մեծ ներուժ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա մարտին Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիչի Հասեգավայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան այցի հետ կապված մի շարք հարցեր։ Այցի հիմնական նպատակն է քննարկել հայ-ճապոնական արդյունավետ տնտեսական համագործակցության և գործարար կապերի ընդլայնման հեռանկարները:

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ համատեղելու ջանքերը և ամենայնս նպաստելու հայ-ճապոնական տնտեսական համագործակցության զարգացմանը։

JETRO-ն ճապոնական կազմակերպություն է, որն աջակցում է արտաքին առևտրի զարգացմանը (Japan External Trade Organization): Այն հանդես է գալիս որպես Ճապոնիայի արտաքին առևտրի և արդյունաբերության նախարարությանն ու տարբեր կորպորացիաներին կապող օղակ: Կազմակերպությունը նաև խոշոր հետազոտական կենտրոն է,  որը հավաքագրում և մշակում է օտարերկրյա տնտեսական տեղեկատվություն:

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00