Քննարկվել են հայ-լեհական համագործակցության ակտիվացման հնարավորությունները

25 Դեկտեմբերի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին։

Նշելով, որ Հայաստանի ու Լեհաստանի միջև հարաբերությունները մշտապես եղել են կառուցողական և ջերմ, Վարոս Սիմոնյանը կարևորել է մեծ ներուժ ունեցող հայ-լեհական տնտեսական կապերի զարգացման և ընդլայնման ուղղությամբ հետևողական աշխատանքը։

Վ․Սիմոնյանը դեսպանին է ներկայացրել տնտեսական առաջնահերթությունները, իր կողմից համակարգվող ոլորտները, մասնավորապես անդրադառնալով Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության, երկկողմ և բազմակողմ ձևաչափով առևտրա-տնտեսական համագործակցության ակտիվացման,  ներդրումների ներգրավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ով վերջերս ՀՀ վարչապետի որոշմամբ  նշանակվել է նաև Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, դեսպանի հետ քննարկել է հայ-լեհական  առևտրատնտեսական համագործակցության հարցերի շրջանակը, անդրադարձել հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Երկուստեք կարևորվել է երկու երկրների գործարարների համար B2B ձևաչափով հանդիպումների կազմակերպումը և գործարար համաժողովների անցկացումը։ Քննարկվել են նաև 2020 թվականին հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը Հայաստանում անցկացնելու ձևաչափի հետ կապված հարցերը։  

Վ․Սիմոնյանը առաջարկել է Հայաստանը նաև դիտարկել որպես հարթակ եվրասիական և իրանական շուկաներ մուտք գործելու համար։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման և տրամադրված տեղեկատվության համար, դեսպանն իր հերթին նշել է, որ Լեհաստանը կարևորում է հայ-լեհական տնտեսական համագործակցությունը և պատրաստակամ է քայլեր ձեռնարկել այն ավելի խորացնելու և ակտիվացնելու ուղղությամբ։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00