Երևանի շոկոլադի գործարանը շեշտակիորեն ավելացնում է արտահանման ծավալները

09 Դեկտեմբերի, 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է Երևանի շոկոլադի գործարան՝ ծանոթանալու ընկերության ծրագրերին և արտադրական գործընթացին։

Հիմնադիր Սոս Սահակյանը նախարարի հետ զրույցում նշել է, որ ընկերության երկու ապրանքանիշերը դիրքավորվում են բարձրորակ բրենդային շոկոլադի արտադրման և իրացման ոլորտում: Նա ներկայացրել է  գործարանի 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական գործունեության արդյունքները․ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ իրացման ծավալներն ավելացել են 37%-ով, արտահանումը՝ 141%-ով։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ տարին կամփոփվի շուրջ 2,4 մլրդ դրամի արտադրանքով,  որից արտահանումը կկազմի շուրջ 40%-ը։ «Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ շոկոլադն արտահանվում է ԵԱՏՄ, Ուկրաինայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Էստոնիայի, Չինաստանի և այլ երկրների շուկաներ։

Նախարար Տիգրան Խաչատրյանը ծանոթացել է շոկոլադի արտադրության շղթայի փուլերին, իտալական և բելգիական արտադրության նոր սարքավորումներին, ինչպես նաև ընկերության ընդլայնման նպատակով իրականցվող ներդրումային ծրագրի շրջանակում նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներին, որը, հիմանդրի խոսքով, մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ կշահագործվի։ Նշվել է, որ ընթացիկ տարում ստեղծվել է լրացուցիչ 69 նոր աշխատատեղ, իսկ 2020 թվականին առկա 240 աշխատակազմը նախատեսվում է համալրել ևս 50 նոր հիմնական աշխատատեղով:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ընկերության ղեկավարության հետ քննարկել է մի շարք հարցեր, որոնք առնչվում են արտադրանքի առաջմղման միջոցառումներին արտաքին շուկաներում, ընկերության արտադրական հզորությունների ավելացմանը, մասնագիտական կարողությունների ընդլայնմանը, ինչպես նաև երկարաժամկետ ծրագրերին։

Անդրադարձ է եղել նաև ընկերության արտադրական գործընթացի հետ կապված որոշ խնդիրների կարգավորմանը։

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542503 (+374 11) 530 333 (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00