Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Լոնդոնում կայացած «Օտարերկրյա ուղղակի ներդրումներ» ցուցահանդեսին

04 Դեկտեմբերի, 2019

Հայաստանի պատվիրակությունն առաջին անգամ մասնակցել է նոյեմբերի 27-ից 28-ը Լոնդոնում կայացած «Օտարերկրյա ուղղակի ներդրումներ» ցուցահանդեսին:

Միջոցառումը մեկ հարկի տակ համախմբել էր բիզնեսի ընդլայնման համար նոր հնարավորություններ փնտրող ընկերություններին, մատակարարներին, փորձագետներին, խորհրդատուներին, ներդրումային քաղաքականության ոլորտի մասնագետներին, ազատ տնտեսական գոտիների կազմակերպիչներին, ներդրողներին աջակցող կառույցների ներկայացուցիչներին:

Երկօրյա միջոցառման ընթացքում էքսպոյի հաճախորդներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու գործարար միջավայրի առավելությունները, մասնավորապես՝ «eRegulations Armenia» նոր հարթակը, որտեղ քայլ առ քայլ նկարագրված են ներդրողների համար առավել կարևոր 18 ընթացակարգերը։  eRegulations Armenia-ն կծառայի որպես ուղեցույց Հայաստանում բիզնես սկսելու և ընդլայնելու մտադրություն ունեցող գործարարների համար:

Կարևորելով գործարար և ներդրումային միջավայրի շարունակական կատարելագործումը՝ Հայաստանի կառավարությունը նախատեսում է աստիճանաբար ընդլայնել «eRegulations Armenia» հարթակում զետեղված ընթացակարգերի թիվը՝ միաժամանակ դրանք պարզեցնելով, ինչը կնպաստի կարգավորումների թափանցիկության բարձրացմանը և բիզնեսի ծախսատարության նվազեցմանը: ​

«eRegulations Armenia» էլեկտրոնային հարթակը ստեղծվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ջանքերով։

Հայաստանի պատվիրակության կազմում էին․ «ՄԱԶԾ Հայաստան» ծրագրի համակարգող Արտակ Պողոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գործարար և ներդրումային միջավայրի բարելավման վարչության ներդրումային քաղաքականության բաժնի պետ Կարինա Սարգսյանը և «Բիզնես Արմենիա» հիմնադրամի ներդրողների աջակցության կառավարիչ Արման Խաչատրյանը։

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00