Հայկական գինիները ներկայացվում են Լեհաստանում՝ ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսում

20 Նոյեմբերի, 2019

Նոյեմբերի 20-22-ին, Հայաստանի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը (ՀԽԳՀ) Լեհաստանի Կրակով քաղաքում ներկայացնում է հայկական գինիները ENOEXPO 2019 գինու միջազգային 17-րդ ցուցահանդեսում։  

ENOEXPO-ն Լեհաստանում գինու արդյունաբերությունն ինտեգրող մասնագիտական ​​միջոցառում է, որին ՀԽԳՀ-ն միասնական տաղավարով ներկայացնում է հայկական 15 գինեգործական ընկերությունների գինին և կոնյակը։

Յուրաքանչյուր տարի ENOEXPO-ն իր հարկի տակ է հավաքում մոտ 150 արտադրողի այնպիսի երկրներից, ինչպիսիք են ՝ Բուլղարիան, Չեխիան, Գերմանիան, Վրաստանը, Հունգարիան, Ֆրանսիան, Իտալիան, Կոսովոն, Պորտուգալիան, Սլովակիան, Սլովենիան, Իսպանիան, Ուկրաինան և այլն: Ցուցահանդեսը տարեկան ունենում է 14․000 այցելու՝ գինու բնագավառի մասնագետներ և գնորդներ։    

Նոյեմբերի 21-ին ՀԽԳՀ-ի նախաձեռնությամբ կանցկացվի հայկական գինիների համտես-սեմինար նեղ մասնագիտական լսարանի համար: Սեմինարը կանցկացվի Կրակովի գինու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների, դիստրիբյուտորների և գինու ոլորտի մասնագետների (սոմելիե) համար:

Նոյեմբերի 23-ին Կրակովի “Krakow Slow Wines” գինու մասնագիտացված սրահում  տեղի կունենա հայկական գինիների համտես՝ Կրակովի գինու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների, դիստրիբյուտորների, գինու ոլորտի մասնագետների, գինու ոլորտում հայտնի լրագրողների համար: Համտեսը կանցկացնի Լեհաստանի «Վինիսֆերա» մասնագիտական ամսագրի գլխավոր խմբագիր, գինու թեմայով մասնագիտացված լրագրող և փորձագետ Մարիուշ Կապչինսկին։

Լեհաստանի գինու շուկան համարվում է հայկական գինիների համար թիրախային և աճող շուկա, որտեղ սպառվող գինիների 90%-ը կազմում են ներմուծվող գինիները։ Լեհաստանի գինու շուկան դեռևս հագեցած չէ, սակայն գինու սպառման ծավալների աճը յուրաքանչյուր տարի թույլ է տալիս կանխատեսել, որ լեհական շուկան հայկական գինիների արտահանման համար կարող է լինել խիստ բարենպաստ։

 

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 529 333, (+374 11) 530 333, (+374 11) 525 232

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00