Կայացել է ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի «Արժեշղթաների Զարգացում» բաղադրիչին նվիրված աշխատաժողով

25 Հոկտեմբերի, 2019

Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագրի «Արժեշղթաների զարգացում» բաղադրիչին նվիրված աշխատաժողով։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ավագ տնտեսագետ և աշխատանքային խմբի ղեկավար Բեկզոդ Շամսիևը, շահագրգիռ պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների, ինչպես նաև վերամշակող ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

«Արժեշղթաների զարգացում» բաղադրիչի հիմնական նպատակն է աջակցել կաթի, մսի (ձուկ, թռչուն), մրգի, բանջարեղենի, մեղրի, բարձրարժեք հատապտղի, կերարտադրության ոլորտների արտադրողներին, վերամշակողներին և արժեշղթայի այլ մասնակիցներին արտադրանքի որակական ցուցանիշների, ներքին շուկայի պահանջարկի, սննդամթերքի անվտանգության պահանջների բարելավման, ինչպես նաև գյուղատնտեսական մթերքի արտադրության և արտահանման ծավալների ավելացման հարցերում:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին` փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը մասնավորապես նշել է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակ է դրել գյուղատնտեսության ոլորտում իրականացնել բազմաբովանդակ ծրագրեր, համաձայն որոնց համալիր մոտեցումով աջակցություն կցուցաբերվի սննդային շղթայի բոլոր փուլերին, որոնց կարևոր բաղադրիչն է գյուղատնտեսության առաջնային վերամշակումը: Ագրովերամշակումը կարևորվում է նրանով, որ դրա արդյունքում ստեղծվում է հավելյալ արժեք, ինչը լոկոմոտիվ է հանդիսանում գյուղատնտեսական առաջնային արտադրանքի ծավալների ավելացման համար»: 

Շնորհակալություն հայտնելով ծրագրի թիմին և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ծրագրի արդյունավետ իրականացման ուղղությամբ գործադրած ջանքերի համար` Բեկզոդ Շամսիևն ընդգծել է, որ նախորդ տարիների ընթացքում ծրագրով գրանցված արդյունքները գոհացուցիչ են և հանրապետությունում ծրագրի հանդեպ հետաքրքրությունը չի նվազում: Համաշխարհային բանկի ներկայացուցիչը նաև հույս է հայտնել, որ ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի ապագան նույնպես հեռանկարային և բարեհաջող կլինի:

Ծրագրի ղեկավար Արման Խոջոյանն իր հերթին նշել է, որ ՀԳՌԿՄ երկրորդ ծրագրի շրջանակում արդեն իսկ ֆինանսավորվել է 52 ագրոբիզնես և ակնկալվում է, որ առաջիկայում այդ ցանկը կհամալրվի առնվազն ևս 30-ով: «Մասնակիցների քանակի սահմանափակում չկա: Եթե կլինեն լավ բիզնես ծրագրեր, ապա մենք պատրաստ կլինենք դրանք ֆինանսավորել», - հավելել է նա:

Աշխատաժողովի ընթացքում միջոցառման մասնակիցներին մանրամասն ներկայացվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության (ԳԾԻՎ) կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» 2-րդ ծրագրի շրջանակներում հայտարարված սննդի վերամշակման կազմակերպություններին աջակցության մրցույթի պայմանները:

Բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է նպատակային ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ օրենսդրությանը համապատասխան ձևով գրանցված  գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտների տնտեսվարող սուբյեկտներին, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին, արտադրական, սպառողական և գյուղատնտեսական կոոպերատիվներին, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ձեռնարկություններին (բացառությամբ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների), որոնք ներգրավված են ընտրված արժեշղթաներում և բավարարում են ծրագրի համապատասխանության և ընտրության չափանիշներին:

Առաջնահերթություն կստանան այն հայտատուները, որոնք ենթածրագրերի իրականացման ընթացքում պայմանագրային հիմունքներով լայնածավալ համագործակցություն կիրականացնեն մեծ թվով ֆերմերային տնտեսությունների հետ:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00