Քննարկվել են անասնաբուժության ոլորտում առկա խնդիրներն ու լուծման հնարավոր ուղիները

Փետրվարի 14-ին Կոտայքի և Լոռու մարզերի մի խումբ անասնաբույժներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ էկոնոմիկայի նախարարության առջև։ Խնդիրը պարզաբանելու նպատակով ակցիայի մասնակիցներին ընդունել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու «Գյուղատնտեական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։

Հանդիպման ընթացքում անասնաբույժները ներկայացրել են իրենց պահանջները, որոնց թվում, նախ և առաջ, համայնքներում անասնաբույժների համար կայուն աշխատավարձի սահմանումն է։ Տիգրան Գաբրիելյանը պարզաբանել է, որ համայնքներում պետական ծրագրի շրջանակներում անասնահամաճարակային պետական միջոցառումներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով՝ ծառայությունների մատուցման պայմանագրով աշխատող անասնաբույժների կողմից և վարձատրությունը կանոնակարգվում է ըստ կենդանիների  գլխաքանակի, ուստի տարբեր ծավալի մատուցվող անասնաբուժական ծառայությունների դիմաց հավասարաչափ աշխատավարձ չի կարող սահմանվել։ Միաժամանակ փոխնախարարը նշել է, որ անասնաբուժության ոլորտը պետության կողմից չի անտեսվում և վերջին տարիների ընթացքում մեկ միավոր միջոցառման վճարը բարձրացել է և ներկա պահին կազմում է 170 դրամ։  

Հանդիպման մասնակիցները բարձրացրել են նաև անասնաբույժների բժշկական ապահովագրության հարցը։ Ի պատասխան փոխնախարարը նշել է, որ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման համաձայն անասնաբույժները չեն հանդիսանում սոցիալական փաթեթի շահառուներ և ընդգրկված չեն սոցիալական փաթեթի առողջապահական փաթեթից օգտվելու իրավունք ունեցող անձանց ցանկում։ Տիգրան Գաբրիելյանը վստահեցրել է, որ անասնաբույժներին այս ցանկում ընդգրկելու առաջարկությունն ընդունվել է և առաջիկայում կքննարկվի դրա հնարավորությունը։ 

Բարձրացված հարցերի շարքում նշվել է նաև անասնաբույժների հանդեպ խրախուսանքի միջոցների կիրառման անհրաժեշտոթյունը։ Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ի պատասխան նշել է, որ խրախուսանքների տրամադրման հնարավորությունը կդիտարկվի և կընդգրկվի նախարարության օրակարգում։

Հանդիպման ընթացքում անասնաբույժների կողմից բարձրացվել են ոլորտի վերաբերյալ այլ հարցեր ևս, որոնց բոլորին տրվել են սպառիչ պատասխաններ։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00