Անասնահամաճարակային վիճակը մարզերում կայուն է

Ի պատասխան մամուլում տեղ գտած հրապարակումներին, համաձայն որոնց ՀՀ մարզերում առկա է անասնահամաճարակային ոչ կայուն վիճակ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է՝

ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը  2021 թվականի հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի համաճարակաբանից ստացել է ահազանգ այն մասին, որ Վանևան և Տորֆավան համայնքներում արձանագրվել են խոշոր եղջերավոր կենդանիների անկումներ:  

Նույն օրը ՊՈԱԿ-ի մասնագիտական խումբը՝ տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանի, անասնաբուժության և բուսասանիտարիայի բաժնի պետ Լևոն Եղոյանի գլխավորությամբ, անմիջապես այցելել է նշված համայնքներ և տեղում ծանոթացել իրավիճակին:

Կենդանիների մոտ, ըստ ախտանատոմիական ընթացքի, արձանագրվել են բնախոսականից շեղումներ եւ, համաձայն կլինիկայի մասնագետների, կենդանիները մինչև անկումն ունեցել են ջերմության բարձրացում, թուլություն, հրաժարվել են կերից և այլն:

Իրավիճակը մասնագետների կողմից գնահատվել և ներկայացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին։ Արդյունքում՝ որոշում է կայացվել սկսել լայնածավալ բուժման գործընթաց, իսկ կլինիկապես առողջ կենդանիներին՝ կրկնակի պատվաստել։

ՊՈԱԿ-ի տնօրենը 24-ժամյա ռեժիմով խորհրդակցել և վիճակը ներկայացրել է փոխնախարար Տիգրան Գաբրիելյանին, անձամբ հսկել և կազմակերպել իրականացվող միջոցառումները: Անասնաբույժների կողմից իրականացված գործողությունների արդյունքում՝ կլինիկական նշաններ ունեցող անասնագլխաքանակի  շուրջ 85-90 տոկոսի մոտ ժամեր անց արձանագրվել է հիվանդության կլինիկական նշանների նահանջ և վիճակի բարելավում: Այսօր կենդանիների անկումներ չեն գրանցվել և անասնահամաճարակային վիճակը մարզերում գնահատվում է կայուն և վերահսկվող։

Իրավիճակը գտնվում է տնօրենի անմիջական վերահսկողության տակ, իսկ աշխատանքները տարվում են ըստ անհրաժեշտության։

Հարկ ենք համարում նշել, որ ՊՈԱԿ-ի կողմից պատշաճ կերպով իրականացվել են անհրաժեշտ բոլոր պատվաստումներն ու հակահամաճարակային միջոցառումները։ Նշված համայնքներում մանր և խոշոր եղջերավոր կենդանիները պատվաստվել են  ապրիլի սկզբին, իսկ ընթացիկ տարում ծնված հորթերը՝ հունիսին, ինչպես և նախատեսված է հակահամաճարակային պլանով։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00