Առևտրական կցորդի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն

Աշխատանքի նկարագիրը․

Առևտրական կցորդը․

  1. Աջակցում է Հայաստանի Հանրապետության առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը դեսպանընկալ պետության հետ:
  2. Աջակցում է Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության իրականացմանն ուղղված արտերկրյա աշխատանքների իրականացմանն ու դեսպանընկալ պետության պետական մարմիններում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանը։
  3. Հավաքում ու տրամադրում է դեսպանընկալ պետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն ու այլ պետական մարմիններին։
  4. Տրամադրում է դեսպանընկալ պետության պետական կառավարման մարմիններին, շահագրգիռ անձանց և կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության տնտեսության, առևտրատնտեսական բնագավառը կանոնակարգող իրավական դաշտի, ինչպես նաև արտաքին առևտրի, ներքին և արտաքին շուկաների մասին անհրաժեշտ տեղեկատվություն։
  5. Նպաստում է դեսպանընկալ երկրում տնտեսական բնույթի միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացմանն ու այդ կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի ներկայացմանը։
  6. Աջակցում է Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ երկրի միջև կնքված միջազգային առևտրատնտեսական պայմանագրերի իրականացմանը։
  7. Աջակցում է առևտրատնտեսական բնագավառի պաշտոնական և գործարար փոխայցելությունների կազմակերպմանը։
  8. Գտնում է Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ տվյալ երկրի կազմակերպություններից պոտենցիալ ներդրողներ։
  9. Աջակցում է դեսպանընկալ երկրում իրականացվող միջազգային ցուցահանդեսներին, գործարար համաժողովներին, գործարար բնույթի միջոցառումներին Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությանը։
  10. Աջակցում է Հայաստանի Հանրապետության և դեսպանընկալ երկրի տնտեսավարող սուբյեկտների միջև առևտրատնտեսական գործարքների նախապատրաստմանն ու իրականացմանը, ինչպես նաև նպաստում է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։
  11. Ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների շահերը դեսպանընկալ երկրի պետական մարմիններում։

Դիմելու ձևը

Պաշտոնի նշանակման համար պայմաններն են՝

  • ՀՀ քաղաքացիություն
  • Բարձրագույն կրթություն
  • Հայերենի և առնվազն 2 օտար լեզվի տիրապետում, որոնցից մեկը դեսպանընկալ երկրի պաշտոնական լեզուներից է
  • Առնվազն երեք տարվա ձեռնարկատիրական գործունեության փորձ
  • Վերլուծական ունակություններ
  • Արդյունքներ տալու կարողություն

Թեկնածուն պետք է ներկայացնի ինքնակենսագրություն և իր գործունեության ծրագիրը՝  արտացոլելով հետևյալ ցուցանիշները՝

  • Առևտրատնտեսական ոլորտի կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում, վերլուծություն և համագործակցության առաջարկությունների ներկայացում (քանակ)։
  • Դեսպանընկալ երկրի առևտրատնտեսական բնագավառի պաշտոնական և գործարար փոխայցելությունների կազմակերպում (քանակ)։
  • Դեսպանընկալ երկրի և Հայաստանի Հանրապետության գործարարների միջև հանդիպումների կազմակերպում (քանակ)։
  • Առաջատար ոլորտներում գործող ընկերությունների հետ փորձի փոխանակման միջոցառումների կազմակերպում (քանակ)։
  • Դեսպանընկալ երկրից Հայաստանի Հանրապետություն ներդրումներ ներգրավելու նախաձեռնություն/աջակցություն (քանակ)։
  • Միջազգային ցուցահանդեսներին, գործարար համաժողովներին, գործարար բնույթի միջոցառումներին մասնակցություն (քանակ)։
  • Երկրի շուկայի մատչելիության ուսումնասիրություն և հայկական ծագման ապրանքների արտահանման հնարավորությունների ներկայացում։
  • Ապրանքների և ծառայությունների առևտրի խոչընդոտների բացահայտում և դրանց վերացմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։

Դիմումում պետք է նշվի երկիրը, որտեղ դիմումատուն ցանկանում է զբաղեցնել առևտրական կցորդի պաշտոնը։
Դիմումն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ secretariat@mineconomy.am:

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00