Հարցազրույց․ «Լիդիան Արմենիա»-ի գործունեությունը շարունակելու վերաբերյալ կառավարության պատասխանը պետք է չուշանա, նաև չլինի անորոշ. Տիգրան Խաչատրյան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքի հնարավոր ավելացմանը, նշել է, որ եթե այնպիսի ծրագրեր են իրականացնում ավելացվող պետական պարտքի հաշվին, որը երկարաժամկետ տնտեսական ավելի բարձր արդյունքներ է խոստանում, պետք է գնալ այդ ճանապարհով: Խոսելով  ներդրումների` մասնավորապես «Լիդիան Արմենիա»-ի գործունեության հեռանկարի մասին՝ նա մատնանշել է երեք հիմնական տարբերակ կա, թե ինչպես կարող է խնդիրը լուծվել:

- Պարո՛ն Խաչատրյան, նախ կխնդրեմ անդրադառնալ դատական համակարգի հետ կապված վերջին իրադարձությունների ազդեցությանը տնտեսության վրա, քանի որ կա գնահատական, որ սա հարված էր տնտեսական հեղափոխությանը:

 
– Սկզբունքորեն ճիշտ չէ այդ գնահատականը, ընդհակառակը, իմ խորը համոզմամբ՝ այն, ինչ տեղի է ունեցել, վերաբերում է նրան, որ դատական համակարգում պետք է արդարության աստիճանը բարձրանա: Ես նույնիսկ համաձայն չեմ, որ դա կարճաժամկետ առումով կարող է վատ անդրադառնալ, հնարավոր է՝ կարճաժամկետ առումով ճիշտ չընկալվի, բայց ինձ համար՝ որպես տնտեսական քաղաքականության պատասխանատուի, չափազանց կարևոր է, որ դատական համակարգում կայացված որոշումները լինեն արդար:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կքննարկվի ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի թույլատրելի շեմի հնարավոր վերանայումը, արդյոք դա մտահոգիչ չե՞ք համարում՝ հաշվի առնելով արտաքին պարտք-ՀՆԱ ներկայիս հարաբերակցությունը:

– 2018 թվականի արդյունքով հարաբերակցությունը 51,3% է և դա մի քիչ ավելի լավ է, քան նախորդ տարիների ցուցանիշը: Այսինքն՝ անցած տարի մենք ունեցանք նվազում, դա նշանակում է, որ պետությունն ավելի քիչ է պարտք վերցրել իր ծրագրերը ֆինանսավորելու համար, քան նախորդ տարիների ընթացքում: Պետական պարտքը վերցնում ենք, երբ չենք կարողանում հարկերը հավաքել և ստիպված ենք թոշակ, աշխատավարձ բաժանել: Այդպիսի մոտեցումները չեն խրախուսվում, բայց երբ մենք կառուցում ենք ենթակառուցվածքներ, օրինակ` ճանապարհներ, ջրամբարներ, կապիտալ ներդրումներ, դրանք այս պահին շատ ծախս են առաջացնում, բայց ապագայում խոստանում են խնայողություններ, կամ ավելի քիչ ծախսեր: 

– Այսինքն՝ մինչև հիմա պետական պարտքը սխալ ուղղությա՞մբ է գնացել:

– Ես այդպիսի բան չեմ ուզում ասել, ուզում եմ ասել, որ վարչապետի ասածը վերաբերում է նրան, որ եթե այսուհետ կատարելու ենք այնպիսի կապիտալ ծախսեր, որոնք խոստանում են երկարաժամկետ խնայողություններ, ապա չենք վախենալու պետական պարտքը ավելացնելուց: Այստեղ շատ կարևոր է, որ այդպիսի եղանակով ավելացվող պետական պարտքը իր հետագա խոստացած բարձր տնտեսական աճով արագ փոխհատուցվելու է: 

– Դուք նախկին կառավարության հետ էլ եք աշխատել, նույն սկզբունքներով չէ՞ր առաջնորդվում կառավարությունը, պետական պարտքի նպատակահարմարության առումով, արդյունավետ չի՞ եղել: 

– Ինձ թվում է՝ երկուսն էլ եղել են, այսինքն՝ եղել են լավ ծրագրեր, եղել են ձախողված ծրագրեր: Բայց այստեղ երկրորդ հանգամանքն էլ կա`լավ հաշվարկել և որակով կառուցել: Կարծում եմ, որ եթե մենք այնպիսի ծրագրեր ենք իրականացնում ավելացվող պետական պարտքի հաշվին, որը երկարաժամկետ տնտեսական, ավելի բարձր արդյունքներ է խոստանում, ապա պետք է գնալ այդ ճանապարհով:

– Իսկ այս համատեքստում արդարացվա՞ծ եք համարում Նիկոլ Փաշինյանի մոտեցումը, ով պատգամավորական տարիներին բոլոր վարկային համաձայնագրերին քվեարկել է դեմ, քանի որ կառավարությանը համարել է կոռումպացված, այդ մեղադրանքը նաև Ձեզ էր ուղղված:

– Ես կարծում եմ, որ բոլոր ժամանակներում կառավարության պատասխանատվությունը ստանձնող մարդը իրավունք ունի հաստատել, որ իր ղեկավարած կառավարության կողմից ներգրավվող միջոցները կօգտագործվեն արդյունավետ: Իմ կարծիքով՝ ապագայում ցանկացած կառավարություն պատճառներ է ունենալու իրենից առաջ նախորդ կառավարությունների թերությունները, որոնք նկատել է, մատնացույց անել: Եկող կառավարությունը միշտ ասելու է, թե ինչով է լավ նախորդ կառավարություններից, և դա թող լինի օբյեկտիվ և թող ասեն:

– Ներդրումային դաշտում պասիվություն նկատո՞ւմ եք, և արդյոք արդարացա՞ն ձեր սպասումները, երբ ասում էիք, որ ընտրություններից հետո ներդրումային բում է լինելու, կարծես չնկատվեց այդ բումը: 

– Բազմաթիվ որոշումներ կան ընթացքի մեջ, բայց քանի որ իրենք տարբեր փուլերում են գտնվում մեկ ամսաթվի դրությամբ չենք կարող ֆիքսել, որ այլևս այնքան լավ է, որ հետագա անելիքներ չունենք: Չի լինելու երբևէ այնպիսի ժամանակ կառավարության համար, որ կառավարությունը համարի, որ եղածը բավարար է, եղած վիճակը ինձ բավարար չի թվում, մենք դեռ շատ անելիքներ ունենք և դա պետք է անենք ամեն օր: Մենք կարծում ենք, որ մենք գնում ենք բնականոն զարգացման սպասումներին համապատասխան:

– Բայց բումը չեղավ, և ինչի՞ց են դժգոհում հիմա ներդրողները:

– Բումը մեկ օրում չի լինում, ես կարծում եմ, որ հիմա կազմակերպությունները քննարկում են իրենց հնարավորությունները, իսկ այդ հնարավորությունները վստահ շատ ավելին են, քան եղել են անցյալում, և դրանցից ծնվող ներդրումների քանակը գնալով ավելանալու է: Ներդրողները կարող են սպասել, որ կառավարությունը կարգավորումները պարզեցնի ավելի արագ, քան անում է: Այնուամենայնիվ Հայաստանը հեռու է նրանից, որ մեր բոլոր կարգավորումները կատարյալ լինեն, այսինքն՝ մեր անցյալում սահմանած և ներկայում ձեռքի տակ եղած կարգավորումները, որոնք վերաբերում են պետություն-մասնավոր հատված հարաբերություններին, ոչ միշտ են անխոչընդոտ: 

– Ներդրումների վրա «Լիդիան Արմենիայի» խնդիրները որքանո՞վ կարող են ազդել:

– Հիմնական քննադատության էությունն այն է, որ անորոշությունը ռիսկային է ցանկացած ներդրողի համար: Այսինքն, երբ ներդրողի ու կառավարության հարաբերություններում առաջանում է որևէ խնդիր, ինքը չգիտի, այդ խնդրի բովանդակությունից կախված հարցը որքան արագ կքննարկվի և որոշում կկայացվի:

Քանի որ «Լիդիան Արմենիա»-ի հարցը քննարկվում է արդեն մոտ մեկ տարի (ELARD կազմակերպությունը «Լիդիան Արմենիա» ընկերության հանքի էկոլոգիական փորձաքննություն է անցկացնում-  Tert.am), ինչպիսին էլ լինի կառավարության պատասխանը, մենք այլևս այդ հարցին չենք անդրադառնալու: Այս անգամ, երբ հարցը քննարկվեց այսքան երկար և որոշումներ կայացվեցին, դրանք լինելու են որոշումներ հաջորդ ժամանակահատվածի համար, որը կարող է մեկին բավարարել, մյուսին` ոչ: Սակայն կարող է պարզվել՝

Ա) ենթադրվող բնապահպանական խնդիրները թույլ չեն տալիս, որ ծրագիրը շարունակվի, քանի որ կարող են անդառնալի բնապահպանական վնաս հասցնել, և հասարակությունը թույլ չտա, որ այդ եղանակով ծրագիր իրականացվի: 

Բ) հնարավոր է՝ բացահայտվեն այնպիսի խնդիրներ, որոնք բավականաչափ դիտարկված չեն անցյալում և  այդ իրավիճակում կազմակերպությունն առաջարկի այս կամ այն լուծումները, այսինքն՝ լրացուցիչ խոստումներ տա բնապահպանական ռիսկերը կառավարելու համար և հասարակությունը համաձայնի, որ շարունակվի ծրագիրը: 

Գ), որը քիչ հավանական է, որ պարզվի, որ ոչ մի խնդիր ընդհանրապես չկար, և այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, հայտնի էին, դրանց վերաբերյալ լուծումներ տրված էին, և կազմակերպությունը շարունակում է գործել: Այսինքն` ինչ էլ պատասխանը լինի, պետք է պատասխանն անորոշ երկար չլինի: 

- Ստացվում է, որ կապ չունի` դրակա՞ն, թե՞ բացասական լինի պատասխանը, կարևորը շուտ լինի:

– Վարչապետի հետ, երբ ներդրումային ծրագրերի փակ քննարկում էր, վարչապետի հանձնարարությունը կառավարությանը հստակ էր. երբ ներդրողը դիմում է կառավարություն, կառավարությունը պետք է հստակ շուտ պատասխանի, որ ներդրողն իմանա ինչ անի: Երբ դուք վեց ամիս ոչինչ չեք անում, դա մտահոգիչ է, իսկ եթե մեկ տարի է սպասում ներդրողը, դա անընդունելի է: «Այո»-ն էլ է պատասխան, «ոչ»-ն էլ է պատասխան, բայց պետք է ասել խելամիտ ժամկետներում:

– Կա՞ն հաշվարկներ, թե որքան վնաս կկրի պետությունը «Լիդիան Արմենիա»-ի գործունեությունը չշարունակելու դեպքում:

– Եկեք շատ առաջ չընկնենք, բայց տնտեսական տեսանկյունից, առնվազն հասարակության օգուտն է, որ այնտեղ 1200 մարդ աշխատի: Հիմա մենք կարող ենք հաշվարկել, թե կազմակերպությունը որքան աշխատատեղեր էր խոստանում տասը տարվա ընթացքում, որքան միջին աշխատավարձ է խոստանում, երկրորդ՝ այդ արտադրությունն իր հետ բերելու է նաև անուղղակի բազմաթիվ աշխատատեղեր և ունի իր տնտեսական օգուտը:

 
Կազմակերպությունը տարեկան պետք է այսօրվա գներով արտահաներ, կարծում եմ, ոչ պակաս, քան 300 միլիոն դոլարի արտադրանք, եթե դրանից 40-50 միլիոն դոլարն առնվազն այն օգուտը լիներ, որ մարդիկ ուղիղ աշխատավարձի ձևով կստանային այդ կազմակերպությունում աշխատելով, ապա դա այն օգուտն է, որ հասարակությունը բաց է թողնում յուրաքանչյուր տարի: Հիմա Դուք հարցնում եք վնասների մասին, այդ դեպքում թող բնապահպանները հաշվեն ու ասեն, թե քանի որ օդը, ընդերքի ջրերը կկեղտոտվեն, այսքան վնաս կլինի, և հանրագումարով, եթե հաշվարկի, որ օգուտը վնասի համեմատ ավելի քիչ է, ապա թող ասեն, որ չի կարելի այդպիսի արտադրություն թույլ տալ: Ես կարծում եմ, որ հանրային լսումներ եղել են և հիմա հարցադրումը կրկնվում է, և հասարակությունն իրավունք ունի լսելով վերջնական եզրակացությունը, որոշել`պե՞տք է այդ արտադրությունը շարունակել, թե՞ ճշտումներ պետք է կատարվեն, թե՞ ընդհանրապես պետք չէ շարունակվի:

– Իսկ չգործելու դեպքում պետության կողմից ի՞նչ պարտավորություններ կան, փոխհատուցման ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

– Դա իրավաբանների հարցն է, իմ իրավասությունների մեջ չէ այդ մասին խոսելը:

Tert.am

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00