Ռաֆայել Գևորգյանը «Կայունություն և վերականգնում. հաղթահարելով պատերազմի և համաճարակի ցնցումները» և «Գործարար միջավայրի բարեփոխումները Եվրասիայում» թեմաներով պանելային քննարկումների ժամանակ ներկայացրել է այն ընթացիկ և կատարված բարեփոխումները, որոնք հնարավորություն կտան ապահովել կայուն տնտեսական աճ, մասնավորապես՝ հակակոռուպցիոն բարեփոխումները, ենթակառուցվածքի բարելավման համար պլանավորվող ներդրումները, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության կարևորությունը և այդ շրջանակում «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:
Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է նաև աշակերտների միջազգային գնահատման «PISA» ծրագրի 2022 թ․ արդյունքների ամփոփմանը նվիրված պանելային քննարկմանը: