Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նոյեմբերի 18֊ին մասնակցել է «ՏՏ որորտի ապագան. պետություն-մասնավոր երկխոսություն» միջոցառմանը, որը կազմակերպվել էր «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի կողմից։
Հանդիպմանը մասնակցում էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, ՏՏ առաջատար ընկերությունների և փորձագիտական հանրույթի ներկայացուցիչներ։
Միջոցառման նպատակն էր խթանել պետություն-մասնավոր կառուցողական երկխոսությունը ՏՏ ոլորտի նոր օրենսդրության շուրջ, լրամշակել շահագրգիռ բոլոր կողմերի փոխընդունելի առաջարկներով և ապահովել ՏՏ նոր օրենսդրության արդյունավետ ներդրումը։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծի առանցքային դրույթներին նվիրված շնորհանդեսը, որին հաջորդել է պանելային քննարկում և մտքերի փոխանակում ինչպես նշված օրենքի, այնպես էլ հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ։