Նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Օրգանական ծագմամբ պարարտանյութերի արտադրության և սպառման խթանումը Հայաստանում» թեմայով աշխատաժողով։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ և «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ կոնսորցիումի կողմից իրականացված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները:
Աշխատաժողովն անց է կացվել ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) բնապահպանական ծրագրի շրջանակներում: