Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ նոյեմբերի 8-ին տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) հետ Հայաստանում ՓՄՁ-ների թվային փոխակերպման առաջխաղացմանն ուղղված աշխատանքային 3-րդ հանդիպումը, որին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։
OECD-ն 2022 թվականին գործարկել է Հայաստանում թվային բիզնեսի փոխակերպման առաջխաղացման ծրագրի նոր բաղադրիչը, որի միջոցով OECD-ն Հայաստանի ՓՄՁ ոլորտին տրամադրում է թվային փոխակերպման խթանմանն ուղղված քաղաքականության և աջակցության ծրագրերի մշակման և իրականացման համապատասխան ուղեցույց:
Աշխատանքային խմբի երրորդ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՓՄՁ-ների թվային փոխակերպման հիմնական մարտահրավերներն ու առաջնահերթությունները, ՓՄՁ-ների թվայնացման ուղղությամբ իրականացվող քաղաքականության վերջին զարգացումները և այս առնչությամբ OECD-ի առաջարկները: