Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչների հետ հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը քննարկելու և նրանց հուզող հարցերին ծանոթանալու նպատակով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հողամասերի իրավական կարգավիճակի ճշգրտմանը, կադաստրային անճշտություններին ու անհամապատասխանություններին առնչվող հարցեր։
Նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, և ամփոփելով քննարկումը` հավաստիացրել, որ կքննարկվեն բարձրացված հարցերի հնարավորինս արագ լուծման ուղիները։